Ով է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմական գործարքի «մեղավորը»․ ուշագրավ մանրամասներ
Ինչպես հայտնի է, դեկտեմբերին վերջնականապես կորոշվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, եւ պարզ կդառնա, թե որ երկրի ներկայացուցիչը կզբաղեցնի այն: Այս պահին թեկնածուները երեքն են` Հայաստանի ներկայացուցիչ Վաղարշակ Հարությունյանը, ներկայումս ՀԱՊԿ պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը եւ Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը:
Ընդ որում, վերջինիս կենսագրության մեջ կան այնպիսի դրվագներ, որոնք այնքան էլ Հայաստանի սրտով չեն: Մասնավորապես, Զասն այն առանցքային դերակատարներից է, որի շնորհիվ Ադրբեջանի եւ Բելառուսի միջեւ տեղի է ունեցել ռազմական գործարք: Խոսքը վերաբերում է 2018թ.-ի ապրիլի 18-ին հայտնի դարձած գործարքին. Բելառուսն Ադրբեջանին է վաճառել եւ վաճառում 301 մմ տրամաչափի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները հետաքրքիր տեղեկություններ են հրապարակել ՀԱՊԿ նիստի մասին: Մասնավորապես, հիմնական բանավեճը եղել է Ղազախստանի եւ Հայաստանի ղեկավարներ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, քանի որ վերջինս կտրականապես դեմ է եղել քվոտան Բելառուսին հանձնելուն: Իսկ ահա ՌԴ-ն առաջարկել էր միջանկյալ տարբերակ, որ հենց այսօրվա պաշտոնակատարը շարունակի լինել մինչեւ 2020 թվական, սակայն այս տարբերակին էլ դեմ է եղել Բելառուսը:
Ամեն դեպքում, հաշվի առնելով Զասի անցյալն ու այդ նիստին Ադրբեջանի նախագահին կանչելու պատրաստակամությունը` քվոտայի փոխանցման պարագայում Հայաստանի համար այնքան էլ լավ չի լինի:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ