Տավուշի նախկին մարզպետն ընդհատակ է անցել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը 2018թ. հունիսի 1-ին` ճակատագրի հեգնանքով իր ծննդյան օրը, ազատվեց պաշտոնից: Ու պաշտոնանկությունից հետո մի տեսակ ընդհատակ է անցել, հրապարակային ոչ մի գործողություն չի կատարում: Սա այն դեպքում, որ նա ֆորմալ ձեւով հանդիսանում է ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության նախագահը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հ. Աբովյանին հայրենի Կողբ գյուղում չեն տեսնում, նա նույնիսկ հարազատների հարսանիքներին չի մասնակցել: Սա թերեւս պայմանավորված է այն քրեական գործով, որը հարուցվել է «Հ. Ա. Ավտոտեխզննում» ՍՊԸ-ի գործունեության մասով: Այս ընկերությունը փաստացի պատկանում է Հովիկ Աբովյանին: Այն ՏԿՏՆ լիցենզիայով իրականացրել է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ. 3500-10500-ական դրամները հափշտակել է:
Բացի այդ, փաստաթղթեր կեղծելու եղանակով հափշտակել է գումար եւ որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում` ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել 6 միլիոն 700 հազար դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ