Երևանում անչափահասը հասակակցին դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս անչափահաս է։
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, 2018թ. նոյեմբերի 5-ին «Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց»-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա երիտասարդ՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վնասվածք, ձախակողմյան պնևմոթորաքս, կրծքավանդակի ձախ կեսի էնֆիզեմա, արտաքին արյունահոսություն, ձախ հետույքային, պոչուկային շրջանների, աջ և ձախ ազդրերի դրսային մակերեսների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ: Անչափահասի հայրը հաղորդում է տվել այն մասին, որ որդուն դանակահարել են: Դեպքի առթիվ 2018թ. նոյեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 17-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:
«Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ անչափահասը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ ցուցմունք տալ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը և առգրավվել: Նախաքննությամբ իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, հարցաքննվել վկաներ, նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ: Քննությամբ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս անչափահաս է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ