Կոնսերվատորիայի ռեկտորին փոխնախարա՞րն է հորդորել ազատման դիմում գրել. մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը:
Պարզվում է, սակայն, այդ քայլին Շահինյանն ինքնակամ չի գնացել: Թերթին լուրեր հասան այն մասին, որ Շահեն Շահինյանը իր դիմումը գրելուց առաջ հանդիպել է Կրթության եւ գիտության փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որն էլ ռեկտորին հորդորել է դիմում գրել եւ հեռանալ:
Հովհաննես Հովհաննիսյանը մասնավորապես ասել է, որ Շահինյանը պիտի հեռանա, որովհետեւ այդպիսին են նոր Հայաստանի պահանջները: Բացատրել է, որ երկրում իրավիճակ է փոխվել, եւ պետք է գան նոր կադրեր:
Թերթի հարցին ի պատասխան` Շահինյանը, իհարկե, հերքեց այդ լուրերը` ասելով. «Լինում են դեպքեր, երբ մարդը պարզապես առանց խնդրի է հեռանում»: ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց. նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ