Պարտադիր զինծառայությունից խուսափած անձանց վերադարձի ժամկետը երկարաձգվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 8- իր նիստում հավանություն տվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւոր Գորգիսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում:
Հարցը ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար գաբրիել Բալայանը՝ նշելով, որ առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի վրա, այն անձանց նկատմամբ, որոնց 27 տարին լրանում է մինչեւ այդ ժամկետը, իսկ պահեստազորի սպաների դեպքում 35 տարին:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափածու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վե¬րա¬դառնում հայրենիք:
Ակնկալվում է, որ այս օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ