Գերիների փոխանակման հարցում ԿԽՄԿ–ն պատրաստ է հանդես գալ չեզոք միջնորդի դերում
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) գերիների փոխանակման հարցում պատրաստ է հանդես գալ չեզոք միջնորդի դերում։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այդ հարցի շուրջ Հայաստանից ու Ադրբեջանից հնչած հայտարարությունները։
«ԿԽՄԿ–ն շարունակում է իր մանդատին համապատասխան կանոնավոր կերպով այցելել ԼՂ հակամարտության համատեքստում բոլոր ձերբակալվածներին։ Ինչ վերաբերում է հայտարարություններին, ապա ԿԽՄԿ–ն բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ պատրաստ է հանդես գալ չեզոք միջնորդի դերում»,–նշել է Զառա Ամատունին։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ադրբեջանից գերիների փոխանակման հարցով պաշտոնական առաջարկ չի ստացել։ Ի պատասխան Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է փոխանակել գերիներին։
Այս առնչությամբ հարկ է հիշեցնել, որ Հայաստանում չկան Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող գերիներ։ Ադրբեջանի Հանրապետության երկու ազատազրկված քաղաքացիներ եւ մեկ գերի գտնվում են Արցախում։
Ադրբեջանում, սակայն, գերեվարված են Հայաստանի երկու քաղաքացիներ եւ Արցախի մեկ քաղաքացի։
Հավելենք նաեւ, որ վերջին տարիներին կողմերը չեն կիրառել «փոխանակում» տերմինը։ Մինչեւ Ասկերովի ու Գուլիեւի դատը կողմերը նախընտրում էին քաղաքացիներին վերադարձնել։ Սակայն այժմ Ադրբեջանի իշխանությունները մտադրվել են հայրենիք վերադարձնել եւ հերոսացնել երկու հանցագործներին՝ այս նպատակով արգելափակելով գերիների վերադարձի գործընթացը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ