«Վեոլիա Ջուր»-ը տուգանվեց 20 միլիոն դրամով
«Վեոլիա Ջուր» ընկերությունը ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից տուգանվեց 20 միլիոն դրամի չափով` գերիշխող դիրքի չարաշահման համար: Այս մասին նոյեմբերի 7-ին կայացած նիստում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով՝ հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Վեոլիա ջրի» կողմից ներմուծված ջրաչափերը եռակի գերազանցում են տեղական շուկայի նոր արտադրանքի գներին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը դրսևորել է ոչ ռացիոնալ վարքագիծ, ջրաչափերի ներմուծումներ է իրականացրել առավել բարձր գներով, երբ կարող էր դրանք ձեռք բերել տեղական շուկայում գործող տնտեսավարողներից: Հանձնաժողովը գտնում է, որ այստեղ կա մրցակցության խնդիր և հանձնարարում է դադարեցնել նման վարքագիծը»,-ասաց Շաբոյանը:
«Արազեն» հայ-գերմանական ընկերությունը, որը զբաղվում է ջրաչափերի արտադրությամբ, դիմել է ՏՄՊՊՀ` «Վեոլիա Ջրի» պատճառով ոչ մրցակցային իրավիճակում հայտնվելու և գործունեությունը դադարեցնելու պատճառով: «Արազեն» հայ-գերմանական ընկերության հիմնադիր-տնօրեն Արա Սանթրոսյանն ասաց, որ իրենց ընկերության կողմից արտադրված ջրաչափերը ոչնչով չեն զիջում Չինաստանից, Իսպանիայից ներկրված ջրաչափերին:
«Մենք 2001 թվականից իրականացնում ենք մեր գործունեությունը բավական մատչելի գներով: Մեր կողմից արտադրված ջրաչափերը 90 տոկոսով կիրառվում են Լեռնային Ղարաբաղում, 200 հազարն էլ Վրաստանում է տեղադրված, բայց «Վեոլիա ջուր» ընկերության պատճառով մենք կանգնել ենք փաստի առաջ, չենք կարողանում իրացնել մեր կողմից արտադրված ջրաչափերը ՀՀ-ում և դադարեցրել ենք մեր գործունեությունը»,-ասաց նա:
«Արազեն»-ի դիմում –բողոքի համաձայն` «Վեոլիա ջուր» ընկերությունը մեկ տարվա ընթացքում ներկրել է ավելի քան 30 հազար ջրաչափ և գնման գործընթացում չի եղել հրապարակային, ընկերությունը հնարավորություն չի տվել այլ տնտեսվարողի իր արտադրանքն իրացնել: 2017 թվականին «Վեոլիա Ջրի» կողմից ներմուծված ջրաչափերի միջին գինն, ըստ տեսակների, կազմել է 8400 և 9500 դրամ, այն դեպքում, երբ տեղական շուկայում նույն ջրաչափերի միջին արժեքը սկսվել է 3200 դրամից մինչև 7000 դրամ: Արդյունքում, միայն մեկ տարվա կտրվածքով ընկերությունը ջրաչափերի ձեռք բերման համար վճարել է 100 միլիոն դրամ ավելի, որը հետագայում ներկայացրել է որպես ներդրումային ծախս:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ