«Ոնց ասում եմ, այնպես էլ արա, քննիչը ես եմ, ես գիտեմ». Ստեփանավանի բնակիչը ահազանգում է քննիչի գործողությունների դեմ
Նոյեմբերի 6-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Ստեփանավանի բնակիչ Սուսաննա Բարոյանը եւ հայտնել, որ քննիչ Էդուարդ Պողոսյանը, որը իրեն 2018թ. սեպտեմբերի 3-ին ձերբակալել է, Աբովյան ՔԿՀ-ից վերադառնալուց հետո հետապնդում է իրեն, անընդհատ զանգահարում, պահանջում անձնագիրը՝ պատճառաբանելով, թե այն պետք է մնա իրենց մոտ:
Այս առնչությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Սուսաննա Բարոյանի փոխանցմամբ՝ քննիչը նաեւ սպառնում է, որ իր ասածները չանելու դեպքում նրան կձերբակալի եւ հոգեբուժարան կուղարկի:
Իր դիմումում նա հայտնել է, որ 2010թ.-ից մինչ օրս նման նախադեպեր եղել են:
Համաձայն Սուսաննա Բարոյանի դիմումի՝ երեկ առավոտյան եւս քննիչը զանգել է եւ ասել. «Այսօր քո ուրախության ու ազատության վերջին օրն է», որից հետո մեծ թվով ոստիկաններ են եկել իր տան մոտ եւ սկսել թակել դուռը, եւ նա, վախենալով, որ բերման կենթարկեն, փախել է տնից:
Սուսաննա Բարոյանը հայտնել է, որ իր ընտանիքը հետապնդումների է ենթարկվում, բնակարանը ապօրինի կալանքի տակ է, եւ երբ նա այդ հարցը բարձրացնում է, սպառնում են ձերբակալել ու հոգեբուժարան ուղարկել:
Քաղաքացին նույնաբովանդակ ահազանգ էր տվել նաեւ նախորդ օրը: Նա հայտնել էր, որ նույն քննիչը փողոցում հանդիպել է իրեն եւ ասել, որ գործը փակված չէ, եւ պետք է միասին Վանաձոր գնան այդ հարցով: Երբ Սուսաննա Բարոյանը պահանջել է պատշաճ ձեւով ծանուցել իրեն, քննիչը սպառնացել է, որ կխփի եւ ասել. «Ոնց ասում եմ, այնպես էլ արա, քննիչը ես եմ, ես գիտեմ»:
Այդ մասին Սուսաննա Բարոյանը ահազանգել է նաեւ Ոստիկանության թեժ գիծ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ