Ինչ են քննարկել նախարարն ու գեյ մարմնավաճառ, հայտնի Կարաբինան (տեսանյութ)
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ երիտասարդի հանդիպումը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում:Ֆեյսբուք սոցիալական ցանցում հատկապես օգտատերերը փորձում են հասկանալ, թե ինչ են քննարկել նախարարն ու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչը:
ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ նախարարն ամեն ամիս մի շարք քաղաքացիների է ընդունում, իսկ այդ ընդունելությանը կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք.«Գիտեք, այդ հանդիպումները լինում են ամիսը մեկ, և յուրաքանչյուրն էլ գալիս է: Թե ինչ դավանանքի կամ ինչ կողմնորոշման են նրանք՝ մեր գործը չէ: Նրանք ԿԳ նախարարի մոտ գալիս են այն խնդիրներով, որոնք առչվում են անձամբ իրենց և կրթության ոլորտին»:
ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչը պատմում է այն մասին, որ ակտիվ մասնակցել է Թավշյա հեղափոխությանը, փողոցներ փակել և հույս հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կկարողանա ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ավելի լայն իրավունքներ տալ՝ նշելով, որ նախկին իշխանությունների օրոք նրանց հետապնդում էին
Ըստ համացանցում շրջանառվող լուրերի նախարարի հետ հանդիպած երիտասարդը գեյ մարմնավաճառ է և հայտնի է Կարաբինա անունով: Նրա մասին բազմաթիվ հրապարակումներ կան համացանցում և նա չի թաքցնում իր զբաղմունքն ու անձնական տվյալներ: Նա նաև մարմնավաճառությամբ զբաղվելու մասին խոսել է շատ ազատ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ