Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցն օրակարգում է
Մենք ուշադիր հետեւում ենք Իրանի շուրջ զարգացումներին. սա մեզ համար կենսական խնդիր է եւ մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների, նաեւ այլ գործընկերների հետ: Այս մասին, այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նկատեց, որ Հայաստանը շարունակում է գազ ստանալ Իրանից եւ դա սանկցիաների ռեժիմում դեռ չի տեղավորվում. «Որոնք են այն ռիսկերը, որ որոշ ժամանակ հետո սանկցիաները կվերաբերվեն նաեւ հայ-իրանական այդ ապրանքափոխանակության խնդրին: Արդյոք մենք ունենք համաձայնագրերին արդեն միացած իրավիճակ, որը շատ ավելի սրվելու դեպքում կարող է արդեն մեր պարտավորություններից բխեցնի, որ մենք պետք է տեղավորվենք այդ սանկցիաների տիրույթում»,-հարց ուղղեց Մելքումյանը:
Ի պատասխան Կարեն Նազարյանն ասաց. «Մենք հստակ ներկայացնում ենք մեր մտահոգությունները, փորձում ենք բաց երկխոսության միջոցով խոսել բոլոր զգայուն հարցերի մասին, որոնք կարող են ի հայտ գալ: Մենք 2008 թվականից ի վեր իրականացնում ենք «գազ էլեկտրականության դիմաց» գործարքը: Այդ գործարքով ոգեւորված են նաեւ մեր երվրոպացի գործընկերները, որոնք փորձում են նմանատիպ մի բանաձեւով աշխատել Իրանի հետ:
Մենք միշտ հավատարիմ ենք եղել միջազգային պատժամիջոցների ռեժիմին, բայց մյուս կողմից շատ էական է, որ մեր գործընկեր պետությունները առավելագույնս ընկալեն այն խոցելիությունը, որ բաժին է հասել Հայաստանին որպես ծով ելք չունեցող երկիր: Ես հույս ունենք, որ այդ քննարկումների միջոցով մենք կկարողանանք ունենալ մի իրավիճակ, որը որեւէ կերպ չի սպառնա մեր առեւտրատնտեսական փոխգործակցությանը, մասնավորապես Հայաստան-Իրան հարաբերություններին»:
Կարեն Նազարյանն անդրադարձավ նաեւ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հեռանկարներին, որի վերաբերյալ շատ մասնագետներ նշում են, որ շահութաբեր չէ.
«Երկաթուղու հարցը դժվար է կանխատեսել, թե երբ կկառուցվի: Ես չեմ կարծում, որ այդ հարցը դուրս է եկել երկկողմ հարաբերությունների օրակարգից, բայց այստեղ հարցը գտնվում է մասնագետների դաշտում, քանի որ խոսքը շատ բարդ ու համապարփակ հաշվարկների մասին է: Այստեղ մենք պետք է ապավինենք մեր մասնագետների փորձառությանը»,-ասաց փոխնախարարի պաշտոնակատարը:
Միքայել Մելքումյան էլ հիշեցրեց, որ Ադրբեջանն այսօր Իրանի տարածքում Ռաշտ-Աստարա երկաթուղի է կառուցում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ