Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել
Վերլուծական

Մոռացեք առաջընթացի մասին, քանի դեռ չեք նկատում ստրկատերերին

Գիտե՞ք, թե ինչու Հայաստանը չի զարգանում, առաջ չի շարժվում, կենսամակարդակը չի աճում, մարդկանց կյանքի պայմանները չեն բարելավվում: Եթե չգիտեք, ապա իմացեք. պատճառն այն է, որ Հայաստանում պաշտոնյաների հայտարարությունները, քայլերը գրեթե միշտ մնում են անհետեւանք եւ անարձագանք:

Այսպես, օրերս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հետեւյալ սկանդալային, մեղմ ասած սկանդալային, հայտարարությունն արեց. «Մենք նախ ինքներս ենք մաքրվելու: Արմատական փոփոխություններ ենք կատարելու: Մեր այն ընկերները, ովքեր 20 տարուց ավելի աշխատել են եւ արդեն նոր աշխատանք ստեղծելու եւ իրենց փորձը փոխանցելու կարողություն չունեն, իրենց պետք է առոք-փառոք ուղարկենք տուն: Իսկ մարդիկ, ովքեր 10 տարվա աշխատանքային փորձ ունեն եւ այդ փորձը փոխանցելու ունակություն, ապա նրանց կպահենք»:

Սա ստրկատիրոջ սովորական մտածելակերպ եւ հայտարարություն է: Այս հայտարարությունը մի ժամանակ ստրկատեր ֆերմերների կողմից հնչել է այսպես. «Մեր այն ստրուկները, ովքեր աշխատել են քսան տարուց ավելի եւ այլեւս նոր գործ չեն կարողանում անել եւ չեն փոխանցում իրենց փորձը, իրենց պետք է վաճառենք: Իսկ ովքեր տասը տարի են ստրուկ մեզ մոտ եւ կարող են իրենց փորձը փոխանցել նոր ստրուկներին, դեռ կպահենք եւ նոր կվաճառենք կամ...»:

Եւ այս հայտարարությունից հետո Դավիթ Անանյանը պաշտոնանկ չարվեց, ավելին, նրա հայտարարությունը մնաց աննկատ: Որեւէ մեկը չզրուցեց արդեն նյարդային վիճակում գտնվող ՊԵԿ այն աշխատակիցների հետ, որոնք ընդամենը 45-50 տարեկան են, եւ որոնց ակնարկեցին, որ շուտով անգործ են մնալու, որեւէ մեկը չզրուցեց այն աշխատակիցների հետ, որոնց հասկացրին, որ ձեզ պահելու են միայն նրա համար, որ նորերին փորձ փոխանցեք:

Եւ ամենակարեւորը, որեւէ մեկը Դավիթ Անանյանին չասաց, որ ինքը իրավունք չունի մարդուն գործից դուրս շպրտել միայն նրա համար, որ նա քսան տարուց ավելի է աշխատել: Գիտնականները վաղուց ապացուցել են, որ մարդը իր ստեղծագործական, աշխատանքային գագաթնակետին հասնում է 45-55 տարեկանում: Հիմա մենք վերցնում եւ բավական երիտասարդ մարդկանց դուրս ենք շպրտում:

Իրականում, գործից պետք է դուրս մնան նրանք, ովքեր չեն կարողանում աշխատել, ովքեր կաշառակեր են, ովքեր իրենց աշխատանքի իմաստը տեսնում են շեֆին քծնելու մեջ, ընդ որում, անկախ տարիքից եւ սեռից:

Իսկ մենք շարունակելու ենք հետ գլորվել, քանի դեռ նման հայտարարությունները մնում են անպատիժ եւ անհետեւանք, քանի դեռ նախարարը, պետական ծառայության ղեկավարը, մարզպետն ու քաղաքապետն իրենց ֆեոդալ կամ ստրկատեր են զգալու:

Լուսանկարում գետնին ընկած տղամարդն արդեն քսան տարուց ավելի ստրուկ էր աշխատում եւ չէր կարողանում փոխանցել իր փորձը: 

Հակոբ Ասատրյան

Top-News.am