Երկաթուղայինները Ծովագյուղի մոտ պառկել են ռելսերի վրա
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության 300-ից ավելի աշխատակիցներ երեկ՝ ժամը 16։00-ից ի նշան բողոքի փակել են Երևան-Շորժա ճանապարհի Ծովագյուղի երկաթգծի հատվածը, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Մեկ գնացք կանգնած է, քանի որ աշխատակիցները պառկել են ռելսերի վրա ու հրաժարվում են բացել ճանապարհը։ Նրանք պահանջում են չեղարկել պարգևավճարներից զրկելու տնօրինության որոշումը, ասել են՝ սա հին խնդիր է, նախկինում իրենց վախեցնում էին ԱԱԾ-ով, հիմա դիմում են ԱԱԾ տնօրենին, որպեսզի ուսումնասիրություն կատարի, և հուսով են՝ այնքան խախտում կբացահայտվի, իրենց աշխատավարձերն էլ հնարավոր կլինի բարձրացնել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մի քանի ժամ է՝ ցուցարարների հետ բանակցում է ոստիկանության Սևանի բաժնի պետը, սակայն ակցիայի մասնակիցները շարունակում են փակ պահել երկաթգիծը։ Նրանք պահանջում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրինության հետ հանդիպում, հակառակ դեպքում՝ ասել են, կաթվածահար են անելու երկաթուղու աշխատանքը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ