Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշը Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ին Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել Էնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն են Մենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. Ալիև Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ Վաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն է Բժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծ Դուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համար Հայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողները

Մբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշըՆիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ինՄիայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվելԷնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն ենՄենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. ԱլիևՎարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետՎաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն էԲժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծԴուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համարՀայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողներըԵս առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի ԳալյանՌուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, ՊեսկովՆախատեսված բանակցությունները շարունակում են ընթացքի մեջ մնալՍիսիանի խաչմերուկից Կապան ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համարԻսպանիայի գավաթ․ Բարսելոնան հաղթեց Ալբասետեին՝ դուրս գալով կիսաեզրափակիչԱրսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչՀայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդներըՔննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործովՆամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջՆիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիրԵրկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համարՀունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակովՀաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասինՆա այնքան հաճախ էր փորձում ինձ համոզել գնալ իր կղզին, որ վերջիվերջո, ես պարզապես արգելափակեցի նրան. ՄասկԱՄՆ-ի վարչակազմը նոր հակառուսական պատժամիջոցներ է պատրաստել է. BloombergՔաղցկեղը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժելԱբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)ԱՄՆ բանակցում է կարևոր հանքային նյութերի մատակարարման ուղղությամբԱլկոհոլի օգտագործման մակարդակով հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը ստորին հորիզոնակններում է ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի վարձակալության պայմանագրերը սահմանված ընթացակարգերով կասեցվել են. Ռոմանոս ՊետրոսյանՄենք միակն ենք, ում օրենքով թույլատրվում է իրականացնել հարձակողական հաքերային գործողություններ. FEԱմերիկացի զինվորականների մի խումբ մեկնել է ՆիգերիաՀայ-թուրքական սահմանը կբացվի մարտին. Գարո ՓայլանՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետՀանցագործները հասանելիություն են ստացել տուժողների բանկային քարտերին, դուրս բերել դրանցում առկա գումարները, ձևակերպել վարկերԱռաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոնՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներՑույցը դադարեցնելու համար ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներԱրդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Սրբուհի Գալյան (տեսանյութ)Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի քննարկել եկեղեցու և անկախության հռչակագրին առնչվող դրույթներըԱպօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ (ֆոտոշարք)Նոր գործարքով Մասկի կարողությունը հասել է շուրջ 800 մլրդ դոլարի. ForbesԹրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս «Թրամփի երթուղի» ծրագրին. Թրամփի հատուկ բանագնացԱբու Դաբիում ուժեղացվել են Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Ավստրալիան պլանավորում են վաճառքի հանել տասնյակ ռազմական օբյեկտներԱՄՆ-ը կունենա հարյուր հազարավոր զինված անօդաչու թռչող սարքեր
Հայաստան

Կարող են լինել ուսուցիչների կրճատումներ

 

Խոսքը չի գնում ուսուցիչների կրճատման մասին, այլ խոսքը գնում է դրույքների ամբողջացման մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Տարբեր առարկաների բաշխվածությունն ուսուցիչների մեջ արդյունավետություն չի ապահովում, բայց մենք միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ այո, կարող են լինել որոշ դեպքեր, երբ կրճատումներ կլինեն: Բայց մենք չենք գնա այդ քայլին, մինչև չհասկանանք, թե այդ մարդկանց որտեղ ենք ներգրավելու, և դա կլինի տարբեր միջոցներով` վերապատրաստումների միջոցով, թափուր աշխատատեղերի համար նրանց պատրաստելու միջոցով»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենց մասնագետների տված տվյալներով` ուսուցիչների աշխատավարձի որոշ բարձրացում 2019 թվականին, այնուամենայնիվ, լինելու է: «Բյուջեի քննարկման ժամանակ մեր նախարարությունն այս հարցը բարձրացրել է, և ինչպես վարչապետի պաշտոնակատարն ասաց`բյուջեն իներցիոն է, բայց փոփոխություններ, կարծում եմ, որ մյուս տարի լինեն»,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ կառավարությունը շուտով կընդունի որոշում, որով կսահմանվի դպրոցների ֆինանսավորման նոր բանաձև: «Սա զգալիորեն կօգնի ամենացածր դրույքների առումով խնդրի լուծմանը, և զգալի թեթևացում կլինի մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցների առումով, որոնք թերֆինանսավորում են ստանում»,-ասաց նա և նշեց, որ այսուհետ հաշվի է առնվելու ոչ միայն աշխատողների թիվը, այլ նաև դասարանների քանակը:

Ինչ վերաբերում է հարցին, թե դպրոցներում հանձնարարում են, որ երեխաները կարդան Նիկոլ Փաշինյանի «Չար տնակ» հեքիաթը, նա ասաց, որ նման օրինակ չգիտի, թեև նշեց, որ ինքն այդ հեքիաթը չի կարդացել և դրա գրական արժեքը չի կարող գնահատել:

«Երբ սեպտեմբերին այցելում էի դպրոցներ, ես հեղափոխության հետ կապված որոշ ատրիբուտներ էի նկատում, և տնօրենների մոտ զարմանք էր առաջացնում, երբ ասում էի, որ պետք է արգելվեն»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ բուհերի խորհուրդները կորոշեն, թե բուհերի ռեկտորները կփոխվեն, թե ոչ, բայց մեկը մյուսի հետ խորհուրդները կփոխվեն և արդեն փոխվում են: Գիտության կոմիտեի աշխատանքներին անդրադառնալով՝ նա ասաց, որ գիտության զարգացմանը զուգընթաց պետք է գիտության կոմիտեն զարգանա:

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ իրեն վերջերս տեղեկացրել են, որ ուսումնական հաստատությունների մասով հինգ տասնյակից ավելի քրեական գործեր կան: «Մարդիկ երբեմն կարծել են, որ իրենք անպատիժ են, և որևէ փոփոխություն ՀՀ-ում չի լինելու, իրենք ցմահ լինելու են իրենց պաշտոններին և ինչ ուզել են, արել են»,-ասաց նա: