Պետրոս Ղազարյանն առաջիկայում հնարավոր է՝ տեղափոխվի Հանրային ՀԸ
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ «Կենտրոն« հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանն առաջիկայում, հնարավոր է, տեղափոխվի Հանրային հեռուստաընկերություն:
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում ևս մեկ հաղորդում են ունենալու հարցազրույցի ձևաչափով, և հնարավոր է, որ դա վարի Պետրոս Ղազարյանը:
«Այժմ հեռուստաընկերության և հաղորդավարի միջև բանակցություններ են ընթանում»,-ասաց նա:
Հարցին՝ Պետրոս Ղազարյանն ունի ընդգծված քաղաքական հայացքներ և ԲՀԿ-ի ցուցակով մասնակցում էր Երևանի ավագանու ընտրություններին, Մարգարիտա Գրիգորյանն ասաց. «Յուրաքանչյուրը կարող է լինել կողմնակալ: Հանրային և մյուս հեռուստաընկերությունները չունեն ընտրություն կատարելու ճոխությունը:
Դաշտում լրագրողները, մեկնաբանները քիչ են, մասնագիտական լուրջ խնդիր կա: Եթե միակ խնդիրը դա է, ուրեմն հաղորդավարին պետք է բերել օբյեկտիվության դաշտ, քան զրկվել լավ մասնագետից»,-ասաց նա:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ