ՀԷՑ-ում կրճատումներ կլինեն
Անցկացված հետազոտությունների արդյունքում առաջիկայում կկրճատվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 150 աշխատակիցներ: Այս մասին նոյեմբերի 5-ին Հայաստանի գազ եւ էլեկտրաէներգիա մատակարարող եւ բաշխող համակարգերի գործունեության, գազի եւ էլեկտրականության գործող սակագների հիմնավորվածության ուսումնասիրման նպատակով ստեղծված Քննիչ հանձնաժողովի նիստում ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Ընդ որում՝ նա նշեց, որ բազմիցս հայտարարել է օպտիամալացման մասին, իսկ դրա արդյունքում տնտեսված միջոցները կուղղվեն սակագների նվազեցման աշխատանքներին:
«Միաժամանակ, պետք է նշեմ, որ այս կրճատումները ոչ մի կերպ չեն անդրադառնա տվյալ կազմակերպության տրամադրած ծառայությունների որակի վրա»,- պարզաբանեց Բաղրամյանը:
Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն իր հերթին հայտնեց, որ կրճատման ենթակա աշխպատակիցները առաջիկա տարվա ընթացքում իրենց աշխատավարձը կստանան 100 տոկոսով: Հաջորդ տարի այն կկրճատվի մինչեւ 50 տոկոս:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ