ԱԳՆ-ը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի վերաբերյալ քննարկումների մասին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀԱՊԿ-ում քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը:
Քննարկումների վերաբերյալ մանրամասներ իմանալու համար, Araratnews.am-ը կապ հաստատեց ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հետ, որը նշեց, որ նոր գլխավոր քարտուղարի հարցը գտնվում է կոնսուլտացիաների փուլում. «Ինչպես գիտեք, արտաքին գործերի նախարարն այս թեմայով խոսել է անցած շաբաթ Ազգային ժողովում կայացած քննարկումների ժամանակ: Հավելենք, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը գտնվում է կոնսուլտացիաների փուլում: Այս քննարկումները որոշակի կոնֆեդենցիալ բնույթ ունեն և չեն ընթանում հրապարակային դաշտում: Հարգելով այդ սկզբունքը՝ հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել՝ չվնասելու համար այդ քննարկումներին»:
Աննա Նաղդալյանը նաև հավելեց, որ Հայաստանի համար առաջնային կարևորություն ունի քարտուղարության արդյունավետ գործունեությունը և հենց դրան են ուղղված նախարարության ջանքերը:
Նշենք նաև, որ թեմայի վերաբերյալ գրել էր Коммерсантъ-ը՝ նշելով, որ վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին: Աղբյուրն ընդգծում էր, որ «այս նշանակման շուրջ ինտրիգն այն է, որ թափուր պաշտոնին հավակնում է Հայաստանը, որի շնորհիվ էլ այն թափուր է դարձել»:
CPA Партнерские программы
Ежедневные выплаты. Сотни офферов. Высокий конверт. Топовые офферы
Узнать больше
advertise.ru
Яндекс.Директ
ԱԺ-ում քննարկում են գազի և էլէներգի...Սիսիան-Գորիս ճանապարհին մեքենան սահ...
Նման թեմաներ


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ