Ումն են անտառի կոները կամ ում սեփականությունն է խորհրդարանը
Դեկտեմբերի առաջին կեսին պարզ կդառնա նոր Խորհրդարանի կազմը։ Թեև ստեղծված իրավիճակն այնքան կանխատեսելի է, որ նույնիսկ կարող ենք մոտավոր ենթադրել, թե ովքեր և ի՛նչ քաղաքական ուժեր ներկայացված կլինեն Ազգային Ժողովում։
Արձանագրենք, որ այս պահին ՀՀԿ-ի, ԲՀԿ,-ի, ՀՅԴ-ի վարկանիշը, մեղմ ասած, բարձր չէ: Արձանագրենք նաև, «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը ուղիղ համեմատական է դրսի ջերմաստիճանի հետ․ որքան նվազում է դրսի ջերմաստիճանն, այնքան ընկնում է ՔՊ-ի հեղինակությունը։
Իրական այլընտրանքի բացակայության հետևանքով ՀՀ շատ քաղաքացիներ դժվարանում են կողմնորոշվել: Գնալ, թե՞ չգնալ ընտրատեղամաս, իսկ եթե գնալ, ապա ո՞ւմ օգտին քվեարկել: Այս իրավիճակում շահում է ՔՊ-ն, որը ստեղծված անոմալ իրավիճակում կհավաքի մեծ թվով ձայներ, այլ կերպ ասած, որքան կուզեն, այնքան էլ կխփեն:
Ի՞նչ է սա նշանակում։
Քաղաքական նման ապատիկ պայմանների արդյունքն այն կլինի, որ բազմաթիվ ազնիվ և լուրջ գործիչներ դուրս կմղվեն խորհրդարանից։ Մտավոր և էլիտար կենտրոնը կրկին կմնա փողոցում։
Առնետավազքի արդյունքում խորհրդարանում հայտնվածներն ի վիճակի չեն լինելու որևէ լուրջ փոփոխություններ մտցնելու երկրում, նրանց միակ «շնորհքը» ճիշտ ժամանակին համապատասխան կերակրատաշտակի ուղղությամբ վազելն է։
Որքա՞ն կհանդուրժի հեղափոխության մեջ մեծ ներդրում ունեցած, սակայն հանգամանքների բերումով համակարգից դուրս մղված մտավոր էլիտան այն «թատրոնը», որ տիրելու է ապագա ԱԺ-ում և Կառավարությունում, դժվար է ասել։
Փաստն այն է, որ մի զգալի մտավոր մեծ ներուժ ունեցող հատված այս պահին անտեսված է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...