Ծուղա՞կ նպաստառուների համար
2018թ. փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունն ընդունել է կառավարության 2014թ. հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշումը, որով 2014թ.-ի որոշումը մասնավորապես լրացվել է հետեւյալ պարբերությամբ. «Տեղեկանք` ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված, (այդ թվում` առեւտրային բանկի մասնաճյուղի միջոցով) ընտանիքի չափահաս անդամների` տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների եւ ժամկետանց վարկերի մասին (տեղեկանքը ստանալիս պետք է առկա լինի բոլոր չափահաս անդամների կողմից տրված համաձայնությունը կամ նրանց կողմից տրված, նոտարական կարգով հաստատված լիազորագիր նպաստ ստանալու համար դիմող անձին ԱՔՌԱ վարկային բյուրոյից հարցում կատարելու վերաբերյալ):
Հայտարարություն ընտանիքի չափահաս անդամների բանկային ավանդների եւ դրանցից ստացված եկամուտների մասին (բանկային ավանդ ունենալու դեպքում ներկայացվում է նաեւ բանկի կողմից տրված տեղեկանք ավանդի չափի եւ տվյալ հաշվետու տարվա ընթացքում դրա վրա հաշվագրված տոկոսների մասին): 2018թ. փետրվարի 1-ի որոշման 3-րդ կետում նշված է, որ այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո: Որոշումը վարչապետ Կ. Կարապետյանը ստորագրել է փետրվարի 2-ին:
Տավուշի մարզի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններից տեղեկացա, որ սկսած այս տարվա օգոստոսի 7-ից` այդ գործակալություններում փաստագրվածներից պահանջում են ԱՔՌԱ վարկային բյուրոյից տրվող վերոհիշյալ տեղեկանքը:
Այդ գործակալություններից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ այդ տեղեկանքն այժմ որեւէ նշանակություն չի ունենում փաստագրված ընտանիքի կարիքավորության աստիճանը որոշելու, տվյալ ընտանիքին ընտանեկան նպաստ նշանակել-չնշանակելու հարցում: Սակայն Տավուշի սոցիալապես անապահով ընտանիքների անդամները մտահոգված են օրենքի մեջ փոփոխությամբ: Նրանք սոցիալական ծառայության տարածքային գործակալություններ ներկայացրած հայտարարագրում ստորագրել են, որ ՍԾՏԳ-ում փաստագրվելու ժամանակ կեղծ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում պատասխանատվություն են կրում, եթե հաջորդ տարի պարզվի, որ ընտանիքի անդամներից մեկը բանկերում ժամկետանց վարկ կամ ավանդ է ունեցել, եւ այդ մասին ՍԾՏԳ ներկայացած հայտարարագրում նշված չէ, ապա նպաստառու ընտանիքից կարող են ետ գանձել նախորդ ամիսներին ստացած նպաստի գումարը:
Լինում են դեպքեր, որ նպաստառու ընտանիքի մի անդամ ավանդ կամ ժամկետանց վարկ ունի բանկում, սակայն այդ մասին ընտանիքի մյուս անդամներին չի հայտնում:
Կառավարության 2018թ. փետրվար 1-ի որոշման 2-րդ կետում վարչապետը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է մինչեւ 2019թ. հունվարի 1-ը մշակել ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված տեղեկանքներում ներառված տեղեկատվությունը որպես բնութագրիչ կիրառելու մասին առաջարկություն եւ ներկայացնել կառավարություն:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ