Հանրապետության հրապարակի հարևանությամբ ծեծի է ենթարկվել ԱՄՆ երկու քաղաքացի
Երեկ՝ նոյեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ Արամ Թորոսյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է տվել, որ Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում անհայտ անձինք նոյեմբերի 1-ին գիշերը ժամը 01:20-ի սահմաններում ծեծի են ենթարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ, Լոս Անջելես քաղաքի բնակիչներ, ժամանակավորապես «Մարիոթ» հյուրանոցում բնակվողներ, 26-ամյա Քրիստոֆեր Ռեյնոլդին և Դանիել Կովենին:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգողը ոստիկաններին հայտնել է, որ նշված անձինք դերասաններ են և Հայաստանում նկարահանվում են ինչ-որ ֆիլմում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ