Հայաստան վերադարձողները կանգնել են փաստի առաջ
Եվրոպական տարբեր երկրներ արտագաղթած եւ այս օրերին Հայաստանի սահմանը հատել փորձող քաղաքացիները հայտնվել են փաստի առաջ: Բանն այն է, որ մի շարք քաղաքացիներ տարբեր պատճառներով ապաստան են խնդրել եվրոպական երկրներից, թավշյա հեղափոխությունից որգեւորված շտապել են վերադառնալ հայրենիք, սակայն Հայաստանի սահմանը հատելիս ընկել են խարդախների ծուղակը:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գրիգորի Կոնյանին մեղադրանք է առաջադրվել, երբ նա, բնակվելով հայ-վրացական սահմանամերձ Ջիլիզա գյուղում եւ ծանոթ լինելով տեղանքին, տեղեկացել է, որ կան քաղաքացիներ, որոնք ցանկանում են մուտք գործել Հայաստան, եւ նրանցից պահանջել է 100-300 եվրո գումար, որպեսզի կազմակերպի նրանց` ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու գործընթացը: Իսկ ահա քաղաքացիներից մեկը եղել է Հայկազ Մովսիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի հուլիսի 14-ին` ժամը 22:00-ի սահմաններում, առանց պատշաճ թույլտվության սահմանն ապօրինի հատելու համար: Հմայակ Մուսինյանին էլ մեղադրանք է առաջադրվել, որ նա 2018 թվականի մարտի 26-ի ուշ երեկոյան առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը:
Սակայն նկատենք, որ նախաքննական մարմինը պարզել է, որ Եվրոպական երկրներում երկար տարիներ ապրող քաղաքացիներից ոմանց էլ, երբ ցանկացել են հատել ՀՀ սահմանը, այդ հարցում գումարի դիմաց օգնել են Վրաստանի Թբիլիսի քաղաքում գտնվող ՀՀ դեսպանության աշխատակիցները:
Մասնավորապես, Սամվել Թորոյանը շատ է ցանկացել մուտք գործել Հայաստան, սակայն նրան ասել են, որ չի կարող գալ, քանի որ նախկինում երկրից փախել եւ եվրոպական երկրում ապաստան է գտել: Նա պնդել է, որ շատ է ցանկանում վերադառնալ, եւ Վրաստանի Թբիլիսի քաղաքում գտնվող ՀՀ դեսպանության աշխատակից Արայիկ Մարե-Գասպարյանը նրանից 1500 ԱՄՆ դոլար է պահանջել այդ գործընթացը կազմակերպելու համար եւ այն իրականացրել է:
Վերջիններս մեղադրյալի աթոռին են: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, գործով նախաքննությունը ավարտվել է եւ այն ուղարկվել է դատարան:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ