Ակտիվ բանակցություններ իշխանության հետ. ովքեր են ուզում խցկվել ՔՊ ցուցակ. Փաշինյանը բարդ կացության մեջ է
«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական ուժերն ինտենսիվորեն պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ցուցակներ են կազմում, բանակցություններ են վարում անհատների և այլ կուսակցությունների հետ, ուսումնասիրություններ են անցկացնում՝ հասկանալու ընտրողների իրական տրամադրությունները:
Մեր տեղեկություններով, բավական բարդ կացության մեջ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մի կողմից, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, ՔՊԿ–ի ցուցակ մտնելու համար լուրջ հերթեր են, ոմանք ջանքեր են գործադրում վարչապետի մոտ իրենց լոբբինգն իրականացնելու, մյուս կողմից, սակայն, խնդիր է դրված այնպիսի անձանց ընդգրկել ցուցակի վերնամաս, որոնք իրենց խոսքերով ու պահվածքով առկա վարկանիշային կապիտալը կարճ ժամկետում չտապալեն:
Պակաս կարևոր չէ նաև վարկանիշային ընտրակարգի գործոնը, քանի որ ինչքան էլ Փաշինյանի «համապետական» հեղինակությունը մեծ է, դժվար է ունենալ 100–ից ավելի չվարկաբեկված թեկնածուների, որոնք Փաշինյանի անունից զատ նաև սեփական հեղինակությունն ունեն:
Մեր աղբյուրները պնդում են, որ խորհրդարանական ընտրությունների միջոցով որոշակի փոփոխություններ կարվեն նաև պաշտոնատար անձանց շրջանում, այսինքն՝ ոմանք կտեղափոխվեն ԱԺ: Ի մասնավորի, պատգամավորական մանդատ կստանան Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Մեր տեղեկություններով, քիչ չեն այնպիսիք, ովքեր համառորեն փորձում են տեղավորվել ՔՊ–ի ցուցակում՝ ըստ էության կապ չունենալով կուսակցության և հեղափոխական շարժման հետ: Օրինակ, մեր աղբյուրի պնդմամբ, առայժմ անպտուղ, բայց նման փորձեր անում է արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ