ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հնարավոր է հնչեցվի նոյեմբերի 8-ին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովի հրաժարականը կապված է Հայաստանի կողմից նրա հետկանչման հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
«ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված է ողջ ինֆորմացիան»,- ասաց նա:
Հարցին՝ «ինչո՞ւ Խաչատուրովը հրաժարական տվեց, Ձեզ համար հասկանալի՞ են պատճառները», Վալերի Սեմերիկովը պատասխանեց.
«Դա Հայաստանի որոշելիքն էր: Մենք ղեկավարվում ենք պաշտոնական փաստաթղթերով: Մեզ մեկ փաստաթուղթ է ներկայացված՝ հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովի լիազորությունների դադարեցման մասին, և վերջ: Մնացած հարցերը ճիշտ կլինի ուղղեք Հայաստանի ղեկավարությանը, որը կայացրել է որոշումը»:
Վ. Սեմերիկովը դժվարացավ ասել՝ արդյոք նոր քարտուղարի անունը կհնչեցվի՞ նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունենալիք գագաթնաժողովի ընթացքում, թե՞ ոչ:
«Օրակարգում այդ հարցը չկա, բայց ես չեմ բացառում, որ այն կարող է քննարկվել Աստանայում: Օրակարգում առայժմ չկա այդ հարցը, բայց ես չեմ բացառում»,- նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը:
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև