Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի 01.11.2018թ. որոշմամբ Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կամո Արեյանը երկար տարիներ զբաղեցրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը:
Կենսագրություն
Ծնվել է 1957 թ. նոյեմբերի 20-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում։ 1979 թ-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1979-1980 թթ-ին աշխատել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտումորպես տնտեսագետ։
1980-1982 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում։ 1982-1995 թթ-ին աշխատել է ՀՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես գիտական աշխատող։ 1995-1999 թթ-ին եղել է ՀՀ Ազգային ժողովիպատգամավոր։ Մինչև 1997 թ. մշտական հիմունքներով աշխատել է ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովում։ 1997-2001 թթ-ին եղել է Երևանի քաղաքապետի տեղակալ, 1998 թ-ի փետրվար-մայիս ամիսներին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար։
2001-2002 թթ-ին եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։ 2002-2003 թթ-ին եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ։ 2003 - 2009 թթ-ին եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։ 2009 թ-ի հուլիսի 6-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։
2013 թ. մայիսին ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ: 2014 թ. դեկտեմբերի 29-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև