Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում Թրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել Հայաստան Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.am Էրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում

Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ եղանակ է սպասվում փետրվարի 2-ինԿապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասԳարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեցՔրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնասՍուրեն Պապիկյանը հորդորում է քաղաքացիներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներինԱուդիտ խոցելի ընտանիքներում․ նոր նախաձեռնությունը կնպաստի էներգաարդյունավետության բարձրացմանըՉինաստանը որոշել է կիսով չափ կրճատել բրիտանական վիսկիի ներկրման մաքսատուրքըԻսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետըՀամզա Աբդելքարիմը մոտ ժամանակներս պաշտոնապես կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» շարքերըԱյս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասինԿարիմ Բենզեման խիստ դժգոհ է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ ստացած նոր առաջարկիցՇատերն էին ինձ ասում անտեղի չզանգել, քանի որ նա չի անի դա, բայց նա արեց. ԹրամփՀՀ ԱԳ նախարարըի հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետԿլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձելԳիշերային կենսակերպը առաջացնում է սրտանոթային հիվանդություններ«Տոտենհեմը» և «Յուվենտուսը» ևս միանում են Սթերլիգի համար պայքարինՀնագետները Գիզայի Մեծ Բուրգի մոտ հայտնաբերել են առեղծվածային ստորգետնյա կառույցներՄրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով«Ինտերը» բանակցություններ է վարում Մուսա Դիաբիի տեղափոխության հետ կապվածՊուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակինՊաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա ԷուլջեքջյաններինԳողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպա են տեղափոխում հինգերորդ սերնդի կործանիչներԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրQR կոդերը սկանավորելով կարող եք լրացնել հարցաշարը, նշել Առողջության ապահովագրության համակարգի ձեր բողոքը. Ավանեսյան
Վերլուծական

«Պարաընտրական» պրոցեսը և հետագա անելիքը

Գալիք ընտրություններում հաղթելու է մթնոլորտը։ Ուրիշ հաղթող մի փնտրեք։ Ա՛յն է ԱԺ-ում ունենալու ճնշող մեծամասնություն ու ձևավորելու կառավարություն։ Իսկ երբ հաղթում է մթնոլորտը, ինչ-որ շատ կարևոր բան անպայման պարտվում է։

Քաղաքական ուժերի՝ անհասկանալիորեն մոտիվացված պայքարը՝ երկրորդ, երրորդ և մյուս տեղերի համար, ընդհանուր պատկերի էական փոփոխություն չի ենթադրում։
Պատկերացնո՞ւմ եք՝ ազատ, արդար ընտրություն, որն իրականում ընտրության հնարավորություն չի տալիս։ Ընտրություն է թմբուկի, թմբուկին ամեն կերպ ձայնակցողների և դեռևս անորոշ այլ տարբերակների միջև։ Սա է այն ընտրությունը, որն առաջարկվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։

Թմբուկի կիսադաշտում հեղափոխական թիմն է, հեղափոխական տեխնոլոգիաները, հեղափոխական աղմուկը, զանգվածներին հաճելի լոզունգները և դեռևս չհստակեցված ապագա գործունեությունը։

Թմբուկին ձայնակցողները՝ գործող լայն քաղաքական սպեկտրն է, որը նոր պայմաններում չի գտնում ներկայանալու նոր բանաձևեր, ինքնաինդենտիֆիկացիայի նոր գաղափարներ և, ընդունված ավանդույթի համաձայն, պարզապես հաճոյանում է օրվա իշխանությանը։ Ամենայն հավանականությամբ՝ սա այս բլոկի հոգեվարքն է։

Կա երրորդ խումբը, որն ուղղակի ժամանակ չի ունենալու վերակազմավորվելու, բյուրեղանալու, ներկայանալու, բայց մասնակցելու է ընտրությանը՝ կազմակերպչական վիճակի, ասելիքի և անելիքի ակնհայտ անպատրաստությամբ։

Իսկ մեծ քանակությամբ ստեղծվող նոր կուսակցությունները և ընտրություններին մասնակցելու՝ նրանց ոգևորությունն ուղղակի հաստատում է ասելիքի և հեռանկարային պատկերացումների բացակայությունը։

Պետք է արձանագրել, որ այս անգամ նույնպես չի լինելու լուրջ քննարկում տնտեսական քաղաքականության, Ղարաբաղի խնդրի, Հարավային Կովկասում մեր հարևանների հետ հարաբերությունների, ներհանրային բարքերի, մամուլի ազատության, արտաքին հարաբերությունների, դատաիրավական բարեփոխումների և այլնի մասին՝ Պետության մասին։ Եվ սա՛ էլ հենց լինելու է պարտվող կողմը։

Շատ ափսոս, որ այդքա՛ն սպասված ազատ, արդար ընտրությունները լինելու են բովանդակային առումով թերի։ Ընտրության ժամկետները, ընտրական օրենսգիրքն ու մթնոլորտն են դրանք դարձնում այդպիսին։

Կյանքը դեկտեմբերյան ընտրություններից հետո

Ընտրություններից հետո հեղափոխությունը դառնալու է խմբակցություն՝ իշխող ուժի խմբակցություն։

Սա իրականության ամենանշանակալից փոփոխությունն է լինելու։ Այս փոփոխությանը պետք է շատ լուրջ վերաբերվել։ Հեղափոխության երազանքները, տեսական նպատակները, արժեքները այլևս վերածվելու են հստակ քվեարկությունների, նոր քաղաքականություն ապահովող օրինագծերի, բարեփոխումների փաթեթների, նոր վարկերի. թմբուկն այսուհետ պետք է վերածվի աշխատանքի։

Ամենակարևորը սկսվելու է ընտրություններից հետո, այն է՝ նոր իշխանության՝ աշխատելու փուլը, որը կարող է և պետք է արվի անաղմուկ և գրագետ, անցյալում թողնելով թմբուկն ու հուուու-ն, ու շատ անհանգստացնող միտումներ, որոնք կան մայիսի 8- ից դեկտեմբեր ժամանակահատվածում, ուղղակի կարելի է մոռացության տալ, սրբագրել, համարել հետհեղափոխական անցումային փուլ և սկսել կառուցել իսկապես նոր Հայաստան։ Մնում է՝ անել։

Կա մի ընտրություն, որը շատ ավելի կարևոր է, քան խորհրդարանական ընտրությունները, դրանց ժամկետները և ԸՕ միասին վերցրած։

Եվ այդ ընտրությունը պետք է անել առավելագույնս արագ։ Խոսքը հեղափոխության ֆունդամենտալ ընտրության մեջ է. Նոր Հայաստանում արժեք է մի՞տքը, առաջա՞րկը, փաստարկված խո՞սքը, զարգացման ռացիոնալ տեսլականնե՞րը, աշխատա՞նքը, թե՞ թմբուկի ձայնը՝ համեմված հոուուու-ով։ Սա՛ է ամենակարևոր ընտրությունը, որը կանխորոշելու է զարգացումները։ Դա պարզ կլինի ընտրություններից անմիջապես հետո։

Ես անկեղծորեն ուզում եմ, որ այդ ընտրության մեջ հաղթի միտքը, զսպվածությունը, գրագիտությունը։ Դա կլինի ճիշտ մոդել։

Իսկ եթե այնուհանդերձ հաղթի աղմուկը, ապա պետք է գործել շատ ավելի գրագետ՝ նոր իրողություններին համապատասխան։ Գործել հստակ ու առանց նվնվալու։ Գտնել թմբուկին հակակշռելու էֆեկտիվ տարբերակները։ Դրսում հայտնվելու է մարդկային և ինտելեկտուալ զգալի պոտենցիալ՝ մարդիկ, որոնք ունեն և՛ փորձ, և՛ գիտելիք, պետք է գտնել ինքնակազմակերպվելու, հասարակության հետ ճիշտ աշխատելու տարբերակները։ Աղմուկի մեջ միակ հաղթաթուղթ է մնալու կոնկրետ ասելիքը և փաստարկված ձայնը։ Այն չի կարող շատ երկար ժամանակ խլացվել. առնվազն՝ մեր հարևանները դա թույլ չեն տա։

Պետք է պատրաստվել բոլոր սցենարներին և հաջորդ ընտրություններին, որոնց ժամկետները դժվար է կանխատեսել։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»