Քանի՞ թեկնածու կարող են առաջադրել քաղաքական ուժերը յուրաքանչյուր ընտրական տարածքում
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում հաստատեց 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Օրակարգում էր նաեւ արտահերթ ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը հաստատելու հարցը։
Մասնավորապես, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ըստ օրենսդրության, կուսակցություններն ու դաշինքները յուրաքանչյուր 15 հազար ընտրողի հաշվարկով մեկ թեկնածու կարող են առաջադրել:
Ըստ այդմ, թիվ 1 ընտրական տարածքում (Ավան, Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն) թեկնածուների առավելագույն թիվը սահմանվեց 13:
Թիվ 2 ընտրական տարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն) թեկնածուների առավելագույն թիվը՝ 14:
Թիվ 3 ընտրական տարածքում (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 15:
Թիվ 4 ընտրական տարածքում (Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն) թեկնածուների առավելագույն թիվը՝ 13:
Թիվ 5 ընտրական տարածքում (Արարատի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 14:
Թիվ 6 ընտրական տարածքում (Արմավիրի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 15:
Թիվ 7 ընտրական տարածքում (Արագածոտնի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 7:
Թիվ 8 ընտրական տարածքում (Գեղարքունիքի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 12:
Թիվ 9 ընտրական տարածքում (Լոռու մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 12:
Թիվ 10 ընտրական տարածքում (Կոտայքի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 15:
Թիվ 11 ընտրական տարածքում (Շիրակի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 15:
Թիվ 12 ընտրական տարածքում (Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 10:
Թիվ 13 ընտրական տարածքում (Տավուշի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 17:
Նշենք, որ նոյեմբերի 1–ին Ազգային ժողովն իրավունքի ուժով ազատ է արձակվել։ Նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9–ին։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև