Աշխատանքներ են տարվում, որ ընտրություններին տեսախցիկներ գործեն. ԿԸՀ նախագահ
Աշխատանքներ են տարվում, որ դեկտեմբերի 9–ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներում գործեն տեսախցիկներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Տեսախցիկների տեղադրումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը չէ, սակայն, աշխատանքներ տարվում են, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում գործեն տեսախցիկներ»,– ասաց նա։
Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ քվեարկությունն իրականացվելու է նույն եղանակով, ինչ 2017թ.–ի ապրիլի 2–ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունները։
Նշենք, որ նոյեմբերի 1–ին Ազգային ժողովն իրավունքի ուժով ազատ է արձակվել։ Նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9–ին։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26–ից։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև