Սկսվել է «Ակնալճի կուղբաբուծական տնտեսությունը» պետությանը փոխանցելու գործընթացը
Սկսվել է «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերությունը պետությանը փոխանցելու գործընթացը. ընկերությունը կփոխանցվի Ակնալճի համայնքին կամ Արմավիրի մարզի մարզպետարանին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հատնեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը` նշելով, որ այս պահին այս հարցով վերջնական որոշում չկա:
Նրա խոսքով, այս պահին, միանշանակ է միայն այն, որ տարածքը բոլորի համար բաց կլինի: «Կարծում եմ, որ մենք կկարողանանք ներդրումների միջոցով զարգացնել տնտեսությունը»:
Միաժամանակ նա նշեց, որ իրավապահ մարմինները ստուգում են, թե ինչ ճանապարհով է Մանվել Գրիգորյանը դարձել «Ակնալճի կուղբաբուծական տնտեսության» սեփականատեր:
Կալանքի տակ գտնվող ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կառավարությանն էր դիմել Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը պետությանը նվիրաբերելու ցանկությամբ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 62-ամյա պատգամավոր Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ից կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 235 հոդվածի 3-րդ մասով՝ զենքի եւ զինամթերքի ապօրինի ձեռքբերում եւ պահպանություն՝ մյուսների հետ նախնական համաձայնությամբ, ինչպես նաեւ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ հոկտմեբերի 15-ին, որոշում էր կայացրել երկու ամսով երկարաձգել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև