ԱՄՆ-ից Հայաստան զենքի ներմուծման նախադեպը չունեցող դեպք «Կարգո» համալիրում. ՊԵԿ պաշտոնյա
Այս տարվա հուլիսի 25-ին նախադեպը չունեցող դեպք ենք բացահայտել «Կարգո» բեռնային համալիրում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը՝ ամփոփելով 2018 թվականի 10 ամիսների տվյալները:
«ԱՄՆ-ից փոստային առաքման մեջ հայտնաբերվել է մեկ հատ «Sig Sauer» տեսակի ատրճանակ, մեկ ինքնաձիգ «Rochester» տեսակի եւ մեկ «Witness» տեսակի ատրճանակ: Այսինքն՝ ԱՄՆ-ից փոստի միջոցով առաքել էին զենք-զինամթերք, նման նախադեպ չունեինք», - ասաց նա՝ հավելելով, որ սերտ համագործակցել են ԱԱԾ-ի հետ:
Վարդանյանը նկատեց, որ մաքսանենգ ճանապարհով զենքերի ներմուծումը ՀՀ կանխվել է, հարուցվել է քրգործ:
Նրա խոսքով՝ զենքերը փաթեթավորված են եղել այնպիսի նյութերով, որոնք սքան ապարատը չի կարողացել ցույց տալ. «Որոշակի կասկած է առաջացել եւ փաթեթավորումը բացելուց հետո պարզվել է, որ փորձ է արվել անօրինական ճանապարհով հանրապետություն ներմուծել զենք-զինամթերք»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև