Անհասկանալի է, թե ինչու է Փաշինյանը կրկին առաջադրվում
Մեր սկզբունքը չի փոխվում, մենք որեւէ հարցով չենք խոչընդոտելու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե այս անգամ ինչպես է քվեարկելու ՀՀԿ–ն ԱԺ–ում վարչապետի ընտրության քվեարկությանը։
«Սա ձեւական բնույթ է կրում, ես առաջադրման իմաստը չեմ տեսնում, նախորդ անգամ եթե կար մի բառ «քվեարկություն» բառի համար էր առաջադրվում, հասկանալի է, այս անգամ չեմ հասկանում՝ ինչու է առաջադրվում»,–ասաց Բաղդասարյանը։
Դիտարկմանը, որ նախորդ անգամ վարչապատեի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի հասցրել խոսել տնտեսության մասին, Բաղղադսարյանը նկատեց. «Կարելի էր Կապանի ընտրություններին 20 րոպե չտրամադրեր եւ խոսեր տնտեսականի մասին»։
Նշենք, Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ն հոկտեմբերի 30–ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու:
Ստորագրահավաքին միացել են 43 պատգամավորներ, այդ թվում «ԵԼՔ-ի, «Ծառուկյան» խմբակցության եւ ՀՀԿ-ի քաղաքական թիմից հեռացած 4 պատգամավորները՝ Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Տաճատ Վարդապետյանն ու Շիրակ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին: Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել վարչապետի ընտրության առաջին փուլը, որտեղ վարչապետ չի ընտրվել: Ամենայն հավանականությամբ, ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին՝ կիրակի:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև