Ո՞ւմ էր ձեռնտու ԸՕ բարեփոխումների տապալումը
Ազգային ժողովում երկրորդ անգամ գումարված արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին չստացավ բավարար ձայներ, ինչի հետեւանքով Ընտրական նոր օրենսգիրքը չընդունվեց: Զավեշտալին այն է, որ օրինագծի անցկացման համար չբավականացրեց ընդամենը 1 ձայն:
Այս անգամ մասնագետներն ու իրավապաշտպանները մեղադրում են ոչ թե ՀՀԿ-ին, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագրին»՝ հարցը մինչև վերջ չտանելու համար։ Մինչև վերջ ասելով՝ նատի է առնվում քաղաքացիներին նորից փողոց դուրս բերելն ու որոշումը պարտադրելը։
Հետաքրքիրն այստեղ այն է, որ հե՛նց «Քաղաքացիական պայմանագրի» անդամներն են փորձում ԸՕ թեման «մարել», նրանց պատգամավորներից մեկի կողմից նույնիսկ հայտարարություն եղավ, թե այդ օրենսգիրքի փոփոխությունը հույժ կարևոր հարց չէր։
Իսկ թե ի՞նչ չափանիշներով են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում որոշում ո՛ր հարցերն են հույժ կարևոր, որոնք ոչ, դժվար չէ կռահել՝ հաշվի առնելով վերջին 5-6 ամիսների իրենց գործողությունները։
Ակնհայտ է, որ ներկա Ընտրական օրենսգիրքը ապահովում է իշխող քաղաքական ուժի բացարձակ իշխանությունը և թույլ չի տալիս որևէ այլընտրանք ձևավորել, ինչը միանշանակ ձեռնտու է Փաշինյանին ու իր թիմին։
Ուստի, բնավ էլ տարօրինակ չէ նրանց պահվածքն այս օրենսգրքի ընդունման հարցում։ Այլապես կես ժամում 50 հազար մարդ փողոց հանող մարդու համար դժվար չէր լինի այդ օրենքը ոչ միայն անցկացնել , այլև նպաստել դրա լիարժեք կիրառմանը։
Մեկ նկատառում էլ՝ ժողովրդի անունից հանդես եկող, որոշումներ կայացնող ուժը չպե՛տք է մոռանա, որ ժողովրդի առաջ ստանձնած օրակարգի ցանկացած կետ հույժ կարևոր է և դրան պետք է վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ։
Վերջին հաշվով մենք դեռ լավ ենք հիշում, որ հստակ ներքին պայմանավորվածություն կար, որ ընտրությունների պետք է գնալ ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո:
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը