Կաթողիկոսը հաստա՞տ պաշտպանված է
«Իրատեսը» գրում է. Հոկտեմբերի 25-ին կառավարությունը մերժեց Ամենայն հայոց կաթողիկոսին պետական անվտանգություն տրամադրելու` ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանի օրինագիծը: Որպես մերժման հիմնավորում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Վեհափառը ավելորդ պաշտպանության կարիք չունի, քանի որ պետությունն ամեն կերպ երաշխավորում է նրա անվտանգությունը: Հետաքրքիր է` պաշտպանություն ասելով` Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է հասկանում, և ընդհանրապես, արդյո՞ք նա չի մոռացել, որ բոլորովին վերջերս «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն իսկական պատուհաս էին դարձել ոչ միայն կաթողիկոսի, այլև ամբողջ Հայ առաքելական եկեղեցու համար:
Ինչպե՞ս կարելի է հայտարարել, որ կաթողիկոսն «ամեն կերպ պաշտպանված է պետության կողմից», երբ սորոսյան կերակրատաշտից բացահայտ սնվողները բառացիորեն հետևում ու ահաբեկում էին կաթողիկոսին:
Ա՞յդ է վարչապետի` պաշտպանված լինելու ընկալումը: Պաշտպանվա՞ծ էր արդյոք կաթողիկոսը, երբ հուշարձան փնտրող վանդալի հայացքով ամբոխը բառի ամենաուղիղ իմաստով ոստիկանների աչքի առաջ օկուպացրել էր Վեհարանի տարածքը, և կարելի է ասել, գերեվարել տեղի հոգևորականներին:
Պաշտպանվա՞ծ էր արդյոք կաթողիկոսը, երբ Հաղարծինում, որը, ի դեպ, տուրիզմի կենտրոն է, ցուցարար կոչեցյալները բացահայտ սադրանքներ էին հրահրում: Պաշտպանվա՞ծ էր կաթողիկոսը, երբ քարերով փակում էին նրան տեղափոխող մեքենայի ճանապարհն ու անպատվում:
Սա՞ է պաշտպանությունը, այսպիսի՞ն է վարչապետի` պաշտպանված լինելու ընկալումը: Հետաքրքիր է` վերջինս կամ վերջինիս տեսակետը կիսողները դեմ չե՞ն լինի, եթե իրենք էլ նման կերպ պաշտպանվեն, մանավանդ մի քանի ամիս հետո, երբ «ձյունը կհալվի ու կերևան կեղտակույտերը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև