Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել
Հարեվաններ

Ադրբեջանի համար նախընտրելի են Տեր–Պետրոսյանն ու Սարգսյանը

«Երեք շաբաթից Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում են երկրի առաջատար քաղաքական ուժերը։ Կուսակցությունների նախընտրական ծրագրերում ամենաառանցքային հարցը ղարաբաղյան հարցն է եւ դրա լուծման ուղիները։ Ինչպես պարզվում է, խաղաղության կողմնակիցներ Հայաստանում քիչ կան, եթե չասենք, որ ընդհանրապես չկան»,– գրում է ադրբեջանական haqqin.az-ը։

Դատեք ինքներդ. երեւանյան «Լրագիր» պարբերականը պատրաստել էր կուսակցությունների նախընտրական ծրագրերի տեսությունը, որ վերաբերում էր ղարաբաղյան խնդրին։ «Ամենախաղաղը» Կոնգրես–ՀԺԿ դաշինքի ծրագիրն է, որ ղեկավարում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանը։ Այստեղ գտնում են, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության խնդիրների լուծման համար անհրաժեշտ է դուրս գալ հարեւանների հետ հակամարտության եւ շրջափակման մեջ գտնվող երկրի վիճակից։
Բացի դա, ծրագիրն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որը 2007 թվականից ի վեր առաջարկում է կարգավորման Մադրիդյան սկզբունքները։

Լեւոն Տեր–Պետրոսյան

Իշխող Հանրապետական կուսակցությունը գտնում է, որ Ղարաբաղի կարգավիճակը «պետք է որոշի նրա ժողովուրդը»։

«Մենք կաջակցենք ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ խաղաղ կարգավորմանն ուղղված ուղիներ գտնելու բոլոր ջանքերին»,– ասվում է ծրագրում։
Միեւնույն ժամանակ կուսակցությունը նպատակ ունի կատարելագործել անվտանգության համակարգը, «որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի, որ խնդրի խաղաղ լուծումը այլընտրանք ունի»։ Սերժ Սարգսյան

 «Ելք» դաշինքը տվյալ իրավիճակում գտնում է, որ իմաստ չունի խոսել փոխզիջումների մասին։ Դաշինքը գտնում է, որ պետք է առաջին հերթին վերականգնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռությունը։ «Ադրբեջանի ռազմական հռետորաբանության եւ ագրեսիվ քաղաքականության պայմաններում փոխզիջումների մասին խոսք գնալ չի կարող»։ Ցանկացած փոխզիջում ենթադրում է Ադրբեջանի կողմից «Արցախի» ինքնորոշման իրավունքի» ճանաչում։

Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան դաշինքում գտնում են, որ կարգավորման գործընթացում վերջին խոսքը պետք է լինի «Ստեփանակերտինը»։ Օհանյանի խոսքերով՝ «Արցախի» ինքնորոշումը արդեն փաստ է։
Կարգավորման հիմքում պետք է լինի միջազգային հարթակում ինքնորոշման իրավունքի իրականացումը, որից հետո պետք է «Արցախի հանրապետության» եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանների ճշգրտում կատարվի։

Րաֆֆի Հովհաննիսյան

Պարզաբանելով «արցախյան հակամարտության» կարգավորման հարցի նկատմամբ դաշինքի մոտեցումները, Տեր–Պետրոսյանի տեղակալը  բառացիորեն հետեւյալն է հայտարարել.

«Ադրբեջանը պարտավորվում է խաղաղության պայմանագիր կնքել, հարցը վճռվում է փոխզիջումների հիման վրա։ Պետք է ստեղծվի ապառազմականացված բաժանիչ գոտի։ Ադրբեջանը պաշտոնապես համաձայնում է, որ այն տարածքում, որն ինքը համարում է իրենը, պետք է տեղակայվեն խաղաղապահ ուժեր, եւ ինքը իրավունք չունի այդ տարածք ռազմական տեխնիկա մտցնել։ Ադրբեջանը պաշտոնապես ընդունում է, որ հրաժարվում է որևէ վեճ լուծել բռնության միջոցով, ինչպես նաեւ համաձայնում է «Արցախին» միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ տրամադրել»։ 

Մեկնաբանելով haqqin.az–ի՝ հայկական կուսակցությունների Ղարաբաղին վերաբերող նախընտրական իրավիճակը եւ ծրագրերը, «Թուրան» տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը հայտարարել է, որ նույնիսկ ամենազուսպ ուժերը ստիպված են ավելի կոշտ խոսել, եթե խոսքը գնում է ղարաբաղյան հակամարտության մասին։

Ալիեւի խոսքերով՝ ղարաբաղյան հռետորաբանությունը կարեւոր է Հայաստանի համար 1988-1989 թվականներից։ Եվ հիմա դա N1 թեման է, հատկապես ճակատում ներկայիս լարվածության եւ անցած տարվա ապրիլյան էսկալացիայի լույսի ներքո։
Միեւնույն ժամանակ, ընտրությունների արդյունքները եւ տեղերի քանակը, որ կստանա այս կամ այն դաշինքը, ուղիղ կապված չեն Ղարաբաղի հարցում կոշտ դիրքորոշման հետ։ Հայաստանում շատ բան որոշելու է սոցիալ–տնտեսական գործոնը։

Արդյո՞ք ընտրությունների ավարտը կնպաստի բանակցային գործընթացի վերսկսմանը։

Պատասխանելով այս հարցին՝ Մեհման Ալիեւը նշել է, որ հայկական կողմը բարի կամքով չի գնա բանակցությունների, առավել եւս՝ զիջումների։ Անհրաժեշտ են հարկադրական միջոցներ։

Top-News.am