Նիկոլ Փաշինյանը վերջին կես տարում չորրորդ անգամ առաջադրվեց վարչապետի թեկնածու
Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ն այսօր՝ հոկտեմբերի 30–ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու: Այս մասին NEWS.am–ին ասաց ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը։
Նշենք, որ այսօր ժամը 18։00–ին լրանում է առաջադրումների ժամկետը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27–ին լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ իր այս առաջադրումը եւս ֆորմալ բնույթ է կրելու։
ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն վարչապետ չընտրվելու դեպքում վարչապետի ընտրության առաջին քվեարկությունից (հոկտեմբերի 24) յոթ օր հետո (հոկտեմբերի 31) անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև