Ռուսաստանը հետևում է Փաշինյանի կառավարության քայլերին. ՀՀ-ում ՌԴ դեսպան
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ՝ նրանից հետաքրքրվելով, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո Հայաստանում արտաքին քաղաքականություն է փոխվել:
«Այո, ես հանդիպել եմ նրան: Չեմ կարող ասել, որ հաճախ, սակայն ոչ մեկ անգամ, եւ ուրախ եմ, որ այդպիսի հնարավորություն ունեմ:- պատասխանեց դեսպանը՝ հավելելով,- Ես կարող եմ ասել, որ նա բավականին լավ հարաբերություններ է հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դուք գիտեք, որ նրանք արդեն մի քանի անգամ հանդիպել են, եւ ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր է եւ վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները շարունակում են զարգանալ»:
Մեր ճշտող հարցին` այսինքն` Դուք կարծում եք, որ երկու երկրների հարաբերություններից զատ նաեւ երկու երկրների ղեկավարների՞ մոտ կան հարաբերություններ, դեսպանը պատասխանեց. «Ես փաստում եմ, որ իսկապես նրանց միջեւ երկխոսությունը հաստատված է, եւ դա շատ կարեւոր է»:
Մանրամասները՝ armlur.am-ի տեսանյութում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ