Այս բեմադրությունը կխաղան եւ արտահերթ ընտրություններ կնշանակեն. Ռոբերտ Քոչարյան
Ես չեմ կասկածում, որ այս բեմադրությունը կխաղան եւ արտահերթ ընտրություններ կնշանակեն: Այս մասին «Лентa.ру»-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հերթական հաղթանակը, որը խորհրդարանին համոզել է արտահերթ ընտրությունների գնալ:
«Դրա մեջ զարմանալի ոչ մի բան չկա, քանի որ մյուս ուժերը բավարար քաղաքական կամք չդրսեւորեցին եւ իրար հետ չհամագործակցեցին՝ դա թույլ չտալու համար»,- նշել է Քոչարյանը:
Նրա խոսքով՝ սա բեկումնային պահ է՝ վարչապետը իշխանությունը համախմբում է, ինչի ադյունքում Հայաստանում, ըստ էության, միակուսակցական խորհրդարան կկազմավորվի՝ միակ քաղաքական միավորի գերակայությամբ: «Իսկ այդ քաղաքական միավորում կգերակայի մեկ մարդ: Չեմ կարծում, որ նման վիճակը երկարաժամկետ կայունություն կապահովի: Մնացյալ բոլոր խորհրդարանական ուժերը հայտարարել են, որ իրենք նման սցենարին պատրաստ չեն: Բայց այն ճնշվում է մոբիլիզացիոն պաշարով, որը Փաշինյանը դեռեւս ունի: Ակնհայտ է, որ եթե խորհրդարանական կուսակցությունները ընտրություններին այսօր պատրաստ չեն, նրանց արդյունքը միանգամայն կանխատեսելի է»,- նշել է երկրորդ նախագահը:
Քոչարյանի կարծիքով՝ արդյունքը ոչ միայն կանխատեսելի է, այլեւ, անկասկած, կանխորոշված. «Ցանկացած հոգեբան ձեզ կասի, որ անհնար է լուրջ որոշումներ կայացնել էմոցիոնալ գրգռման վիճակում: Սոցիալական հոգեբանությունը պնդում է, որ սա միանգամայն արդարացված է ընդհանրապես հասարակության համար: Այսօր Հայաստանում ընտրազանգվածի մի մասը էյֆորիայի վիճակում է եւ առարկայական բանավեճի պատրաստ չէ, իսկ սա նշանակում է, որ նյարդային որոշումների ընդունման վտանգը կտրուկ մեծանում է»:
Ի պատասխան այն հարցին, թե նախկինում ինքը պնդում էր, որ Փաշինյանը զանգվածային ժողովրդական աջակցություն չունի, իսկ հիմա խոսում է Փաշինյանի մոտ մոբիլիզացիոն պաշարի սռկայության մասին, արդյոք սա նշանակո՞ւմ է տեսակետի փոփոխություն, Քոչարյանը նշել է, որ ապրիլին տեղի ունեցածի ծավալները միանգամայն ուրիշ էին, մարդկանց ջանքերն այդ ժամանակ ուղղված էին այն ժամանակ գործող իշխանության դեմ. «Այդ ժամանակ հենց սա էր հիմնական միավորող սկիզբը: Սակայն իրավիճակի զարգացմանը զուգահեռ՝ գործընթացն ինչ-որ այլ բանի վերափոխվեց: Նույն զանգվածը դարձավ նոր իշխանության ավելի խանդավառ պաշտպանը, քանի որ այն համարում է իր ջանքերի արդյունքը: Սա օբյեկտիվ իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև