Հույս ունենալ, որ միայն դրանով դու ժողովուրդ կկերակրես, լուրջ չէ
Ես հիշում եմ 1989-90 թվականները: Այն ժամանակ, ժողովրդին փողոց հանելով, փակեցինք ատոմակայանը, «Նաիրիտը», Վանաձորի քիմիական համալիրը, որի վրա էր կառուցված քաղաքի տնտեսական ողնաշարը, Ալավերդու պղնձաձուլարանը…
Ի՞նչ կատարվեց. Խորհրդային Միության փլուզման վերջին տարիներին փակվեցին Հայաստանի ողնաշարային արդյունաբերական ձեռնարկությունները:
Այն ժամանակ մենք ի՞նչ ստացանք: Ստացանք տնտեսության խորը անկում, ստացանք էներգետիկ ճգնաժամ, որը չէինք ունենա, եթե ատոմակայանը չփակեինք: Դա արհեստական ստեղծված էներգետիկ ճգնաժամ էր: Եվ ժողովուրդն էր անում: Այդ ժողովրդին ուղղորդողներ կային, բայց ուղղորդողներից որեւէ մեկը նաեւ պատմական պատասխանատվության առաջ չկանգնեց արածի համար: Այնինչ Հայաստանի խորը անկումը, «մութ ու ցուրտ տարիները» պայմանավորված էին հենց այդ քայլերով:
Հիմա մի՞թե մենք այդ պատմական, մեր գլխին ջարդված օրինակից հետեւություններ չենք անում…
Մտածել, որ բարձր տեխնոլոգիաները կփոխարինեն այս արդյունաբերությանը, չի ստացվելու: Զարգացած երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաները կազմում են ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը: Բայց ամբողջ երկիրը չի՛ կարող զբաղվել բարձր տեխնոլոգիաներով:
Այո, պետք են բարձր կամ տեղեկատվական տեխնոլոգիաները: Եվ, ի դեպ, բարձր տեխնոլոգիաները, որպես գերակա ուղղություն հայտարարվել են իմ պաշտոնավարման շրջանում: Հիշեցնեմ, որ հռչակավոր Թումո կենտրոնի համաձայնագիրը ստորագրվել է Նյու Յորքում դեռ 2000 թվականի սկզբին: Եվ դեռ այդ ժամանակ են Հայաստան եկել ՏՏ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ, նույն «Սինոփսիսը»:
Բայց հույս ունենալ, որ միայն դրանով դու ժողովուրդ կկերակրես, լուրջ չէ: Ու մի՞թե մենք հետ ենք գնում դեպի 1989-90 թվականներ, երբ ասում էին՝ «ջերմուկ» ու ծիրան ծախելով մենք ժողովուրդ ենք պահելու: Եվ, եթե մենք դասեր չենք քաղում պատմությունից` բարդ խնդիրների առաջ ենք կանգնելու:
Տնտեսական քաղաքականության հստակ ձեւակերպում պետք է լինի: Կառավարությունը դեռ չի շտապում դա անել եւ պարզ էլ չէ՝ երբ է անելու: Անհրաժեշտ է պարզ ու հասկանալի՝ հարկային քաղաքականություն, առնվազն մեկ ներդրումային ցիկլի չափով խաղի կանոնների պահպանում: Չափազանց կարեւոր է ներդրումների պաշտպանվածությունը:
Տնտեսական քաղաքականության կանխատեսելիությունը: Սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը, որ անկյունաքարային նշանակություն ունի, եւ որի վրա կառուցված է արեւմտյան տնտեսական համակարգը: Կարեւոր է բանկային համակարգի կայունությունը, բանկային գաղտնիքը…
Հատված Ռոբերտ Քոչարյանի՝ «Հայոց Աշխարհ» օրաթերթին տված հարցազրույցից:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև