Հնդկաստանից Հայաստան մալարիա էլ բերեցին
Հայաստանում օրերս մալարիայի հերթական բերովի դեպքն է գրանցվել։ Հիվանդության կրողը Հնդկաստանի բնակիչ է, ում Հայաստան տեղափոխվելուց հետո ի հայտ են եկել մալարիայի նշանները։
Նկատենք, որ մալարիան վարակիչ հիվանդություն է և դեռ ոչ վաղ անցյալում Հայաստանում ևս բավական տարածված բնույթ է կրել։ Ըստ վիճակագրության, այժմ տարեկան շուրջ 10 նման դեպք է արձանագրվում, իսկ հիվանդությունը Հայաստան բերողները հիմնականում Հնդկաստանի և Աֆրիկայի բնակիչներն են։
Հասկանալի է, որ տուրիզմի զարգացման նկատառումներից ելնելով՝ մենք սահմանում հեշտացրել ենք վիզայի տրամադրման գործընթացը կամ առհասարակ անցել ենք առանց վիզայի ռեժիմի։ Սակայն, հաշվի առնելով որոշ պայմաններ և առանձնահատկություններ՝ պետք է սահմանում խստացնել ելքումուտքերը հատկապես ռիսկային գոտում գտնվող երկրների համար։
Չի՛ կարելի անհասկանալի պարունակությամբ պատվաստումները փորձարկել սեփական քաղաքացիների վրա, իսկ հասարակ կանխարգելման հուսալի հնարավորությունից չօգտվել։
Ստեղծված իրավիճակն ավելի շուտ ամենաթողության արդյունք է, պետական մակարդակով՝ ամենաթողության։ Մենք դեմ չենք բազմաէթնիկությանը, սակայն երբ ամեն քայլափոխի հնդիկներ են, ովքեր եկել են կոպեկներով աշխատելու, ապրում են հակասանիտարական պայմաններում և հաճախ էլ՝ բարոյական ոչ բավարար վարք են դրսևորում, սա արդեն դառնում է վտանգավոր։
Նման բարձիթողի վիճակը կարող է հանգեցնել հանցագործությունների աճի, տարատեսակ հիվանդությունների և համաճարակների բռնկման, ժողովդրդագրական և այլ տիպի խնդիրների սրացման։
Այս հարցում պետական մոտեցում է պետք և հնարավորինս հրատապ։ Ի դեպ, լուծումն ապահովելու համար ամենևին էլ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։ Ընդամենը որոշակի օրենսդրական կարգավորումներ են պետք և վիզային ռեժիմի վերանայում։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև