ՀՀԿ-ն՝ պատգամավորի սկանդալային բացահայտման մասին. Մենք «խաչբառեր» չենք լուծում
Դա քննության գաղտնիքն է, որեւէ մեկն իրավունք չունի նման հայտարարությամբ հանդես գալու: Այս մասին հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կոռուպցիայի գործի շրջանակում խորհրդարանի պատգամավորներից մեկի սպասվող կալանավորման մասին:
Նրա խոսքով՝ եթե վարչապետի պաշտոնակատարը նման կարգի հայտարարություն է անում, ապա պետք է բոլոր անունները բարձրաձայնի: «Կարծում եմ, որ դա քննության գաղտնիքն է, եւ որեւէ մեկն իրավունք չունի նախաքննության փուլում նման հայտարարությամբ հանդես գալու: Ես չեմ կարող եզրակացություններ կատարել եւ անուններ տալ»,- պարզաբանեց Բաղդասարյանը:
Ընդ որում՝ նա նշեց, որ վարչապետի պաշտոնակատարից է առաջին անգամ լսում նման դեպքի մասին: Հստակեցնող հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ պատգամավորը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից է, եւ արդյոք գիտի՞, թե ում մասին է խոսքը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, թե իրենք «խաչբառեր» չեն լուծում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև