«Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է ասում»․ Ֆելիքս Ցոլակյանի անդրադարձը ՀՀ 2-րդ նախագահի՝ իր մասին արված հայտարարությանը
Այսօր Գյումրիում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը։ Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե արդյոք հարմարվե՞լ է նոր պաշտոնին։
«Չեմ հարմարվել, հարմարվում եմ»,-ասաց պարոն Ցոլակյանը։
Իսկ խորհրդարանական ընտրություններում որպես թեկնածու կտեսնի՞ իրեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցանկում, Ֆելիքս Ցոլակյանն ասաց․
«Չեմ կարող պատասխանել այդպիսի հարցի, այդպիսի խոսակցություն ընդհանրապես չեմ ունեցել, քննարկումների չեմ մասնակցել, ես իմ աշխատանքով եմ զբաղված»։
Հարցին, իսկ եթե առաջարկվի իրեն ՔՊ-ով մասնակցե՞լ, գեներալ Ցոլակյանն ասաց․
«Չեմ կարող ասել»։
Իսկ առհասարակ մտադրություն ունի՞ նորից պատգամավոր դառնալու․
«Չեմ կարող պատասխանել այդ հարցին», -ասաց Ֆելիքս Ցոլակյանը։
Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հարցազրույցին, որտեղ վերջինս, խոսելով իր պաշտոնավարման շրջանում կոռուպցիա լինել –չլինելու մասին ասել էր. «Ի դեպ, իմ պաշտոնավարման շրջանի վերաբերյալ կոռուպցիայի մակարդակի մասին այսօրվա իշխանությունների պատկերացումները ավելի քան հեռու են իրականությունից: Իրենց թվում է, թե մեր երկրում կառավարման մարմինները միայն կոռուպցիայով էին զբաղված, ոչ մի բան չէին անում: Բայց նայեք: Կոնկրետ, Ֆելիքս Ցոլակյանը, որ այսօր նախարարի պաշտոն է ստացել, եւ ենթադրվում է, որ ստացել է, որովհետեւ նոր իշխանությունների վստահությունն ունի, 1999-ից մինչեւ 2007 թվականները եղել է վերահսկողության ծառայության պետ՝ մի քանի տարի եւ 4 տարուց քիչ ավելի աշխատել է հարկային ծառայության ղեկավար: Կոռուպցիոն գայթակղությունների տեսանկյունից ամենից ռիսկային պաշտոններում է աշխատել: Եվ պետք է ասեմ, որ նա լավ է աշխատել, ես գոհ եմ եղել։ Եվ հիմա թող հարցնեն Ֆելիքս Ցոլակյանին. այդ տարիներին, ամենից գայթակղիչ պաշտոններն զբաղեցնելով, այդ մարդը որեւէ կոռուպցիոն հարաբերություններ իմ կամ վարչապետի հետ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Չե՛ն եղել նման հարաբերություններ»:
Ֆելիքս Ցոլակյանն ասաց․ «Ինքը ճիշտ է ասում, ես գործարքների մեջ չեմ եղել։ Գիտեք, հարկային ծառայության պետի գործառույթները շատ պարզ են, այնտեղ հարկերի հետ կապված գործառույթներ են, որոնք ես կատարել եմ պատշաճորեն, ուրիշ բան չեմ կարող ասել»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև