ՀՀԿ-ն որեւէ հետեւություն չի արել, իսկ ընտրողն արդեն արել է
Ընտրարշավի սկզբից դեռ մեկ շաբաթ էլ չի անցել, բայց առավել ակտիվ ընտրողներն արդեն որոշակի եզրահանգման են եկել:
Առաջին հերթին գրեթե բոլորը ֆիքսել են, որ կառավարող ՀՀԿ-ն անցած տարիների ընթացքում որեւէ հետեւություն չի արել եւ կրկին հույսը դրել է ոչ թե գաղափարախոսության, քարոզարշավի, այլ` վարչական եւ նյութական ռեսուրսների վրա: Կարճ ասած, ՀՀԿ-ի հույսը ռեյտինգային ընտրակարգն է եւ վարչանյութական ռեսուրսները:
Ընտրողները նաեւ հասկացել են, որ ՀՀԿ-ն չի պատրաստվում հաշվի նստել ընտրողի կարծիքի եւ դիրքորոշման հետ: Հասկացել են եւ որոշակի հետություններ արել:
Առավել ակտիվ եւ ուշադիր ընտրողներն էլ նկատել են, որ ՀՀԿ-ի շտաբերում աշխատանքի անցածներն այս ամենին վերաբերում են ոչ թե որպես քաղաքական գործընթացի, այլ «փող կպցնելու» գործընթացի:
Բնականաբար, ՀՀ քաղաքացին, ընտրողը կամ նրանց գերակշիռ մասն արդեն իսկ հասկանում է, որ եթե հանկարծ ՀՀԿ-ն շարունակի մնալ կառավարող ուժ, ապա Հայաստանում իրավիճակը միայն ավելի կվատանա, քանի որ եթե կառավարող ուժը որեւէ հետեւություն չի արել եւ ցանկանում է կառավարել հին մեթոդներով եւ եղանակներով, ապա ոչ մի լավ բան մեզ չի սպասվում:
Եւ ամենակարեւորը՝ ընտրողների ճնշող մեծամասնությունն արդեն իսկ հասկացել է, որ ոչ մի դեպքում չի կարելի վստահել ՀՀԿ-ին, որը տապալվել է բոլոր ուղղություններում, եւ որի կառավարման տարիներին ավելացել է աղքատությունը, իսկ արտագաղթը հասել ռեկորդային չափերի:
Վարդան Մխիթարյան


















































Պուտինը հաղթում է Ռուսաստանի նախագահական ընտրություններում
Ռուսաստանի ԿԸՀ-ն հայտնել է կիբերհարձակման հետմղման մասին
Չինաստանում փակվել են Ռուսաստանի նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը
Ուկրաինայում ռուսաստանցիներին թույլ չեն տալիս մասնակցել Ռուսաստանի նախագահի ընտրություններին
Երեւանում ընտրատեղամաս է բացվել Ռուսաստանի նախագահական ընտրություններում քվեարկելու համար
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...