«Խղճի դավթարին» փոխարինել է ընտրացուցակը
Նախընտրական այս շրջանում կարեւորվում է անգամ մեկ քվեն, մոռացվում են անցած աշխատանքային ուղին, լավ կամ վատ հարաբերությունները եւ մարդկային արժանապատվությունը:
Հատկապես իշխանական ուժերը ամեն գնով ցանկանում են մեկ քվե ավել փախցնել: Նրանք հաշվի չեն առնում երեւույթի տհաճությունը, հավանաբար, գլուխները բարձին դնելուց էլ, խղճի առջեւ պատասխանատվության զգացումից են ազատվել կամ վերեւներից են պարտադրել՝ մոռանալ խղճի մասին:
Խղճի մասին մոռանալով՝ վարչական ռեսուրսն են նաեւ փորձում ծառայեցնել կուսակցական շահերին: Կառույցների, թեկնածուների, համակիրների, պաշտոնների կամ կուսակցությունների անուններ չեմ ուզում նշել, որոնք կապ ունեն վարչական ռեսուրսի վրա ճնշումներ գործադրելու հետ: Այս առումով հիմնավոր փաստեր եւ շատ թարմ դեպքեր կան: Սույնով ցանկանում եմ ընդգծել «խղճի դավթար» չունեցող, բայց ընտրազանգվածի անձնական տվյալների մի քանի տասնյակ էջեր ունեցող դավթարատերերի անմարդկային արարքի մասին:
Տեղեկություն ստացանք, որ մարզերից մեկում վարչության պետը ղեկավարի կողմից հալածվում է այն բանի համար, որ նախընտրել է սատարել ընդդիմադիր դաշիքներից մեկին: Նրան մինչ այդ հրահանգվել էր, որ պետք է սատարի «շեֆի» մատնանշած թեկնածուներին:
Մեր օրերում պետական պաշտոնասերները շատ են. ամեն բան անում են, որ նույնիսկ ցմահ մնան իրենց պաշտոնին՝ քծնելուց մինչեւ «ոտքի տակ փորելու» մեխանիզմները գուրծի դնելով։ Հիմա, որ միայն Սահմանադրության առաջին էջին գրված ժողովրդավարությունը մեկ պետական պաշտոն զբաղեցնող մարդ գործնականում փորձել է կիրառել՝ դարձել է ազգի դավաճան: Սա բնականաբար անընդունելի է այն դեպքում, երբ իշխանական ամբիոններից մեր երկիրը համարվում է ժողովրդավարական:
Նման բան չկա, կա ժողովրդավարության համար պայքարող քաղաքացի: Նման համարձակություն ունեցող քաղաքացիների շնորհիվ է, որ իշխանական ուժերի դիրքերը գնալով թուլանում են, նրանք են, որ չեն թողնում վերարտադրվի ռեժիմը:
Առաջիկա ԱԺ ընտրությունների նախաշեմին հակաիշխանական կարծիք հայտնողները շատ են: Քիչ չեն նաեւ նրանք, ովքեր այս ոգեւորությամբ պայքարելու են որպեսզի ընտրության արդյունքները չկեղծվեն: Այս քաղաքացիների շնորհիվ է, որ իշխանական թեւը ընտրությունից ընտրություն պարտություն է կրում: Առաջիկա ընտրությունն էլ բացառություն չի լինելու:
Դավիթ Գասպարյան


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր