Շնորհակալություն Ջիբրալթարի հավաքականին
Եթե Ջիբրալթարի հավաքականը ֆուտբոլի Հայաստանի հավաքականին Երեւանում չհաղթեր, ապա մենք Մակեդոնիային 4:0 հաշվով հաղթողը չէինք:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա մենք հասկացանք, որ կադրերը եթե ամեն ինչ չեն որոշում, ապա գոնե շատ բան են որոշում: Պաշտպանությունում չկար Հրայր Մկոյանը, չկային անհասցե փոխաքնցումները եւ դիրքային սխալները, եւ Ջիբրալթարից շատ ավելի հզոր Մակեդոնիան մեր դարպասի մոտ ընդամենը մի քանի վտանգավոր պահ ստեղծեց:
Ընդգծենք նաեւ դարպասապահ Արամ Հայրապետյանի հաջող խաղը: Նա մի քանի անգամ շատ վստահ եւ հստակ գործեց:
Շատ ավելի հավաքված եւ լուրջ էին գործում Մխիթարյանը, Ղազարյանը, սպասվածից շատ ավելի լավ խաղ ցուցադրեց Ադամյանը: Յուրա Մովսիսյանն էլ երկար ընդմիջումից հետո խփեց իր գոլը:
Ուշադրություն դարձնենք այն փաստին, որ չորս գոլից երկուսը խփվեց տուգանային հարվածից հետո: Գեւորգ Ղազարյանը եւ Հենրիխ Մխիթարյանը շքեղ գոլերի հեղինակ դարձան:
Բավական բարձր մակարդակի խաղ ցուցադրեց Վարազդատ Հարոյանը, վատ չխաղաց Պիզելիին փոխարինաց Արտակ Գրիգորյանը, հաճելիորեն զարմացրեց Կամո Հովհաննիսյանը:
Իհարկե, այս խաղը դեռ չի նշանակում, որ մեր հավաքականը լուծել է բոլոր խնդիրները, բայց մենք հասկացանք, որ ամեն ինչ դեռ չի կորել, եւ որ Ջիբրալթարն անցնելուց հետո դեռ կարող ենք ֆուտբոլ խաղալ:
Մենք նաեւ հասկացանք, որ հաղթում են խելամիտ, հավաքված, գրագետ խաղով եւ ոչ թե էմոցիայով եւ «դուխով»:
Կարճաժամկետ կտրվածքով մնանք սպասող Մակեդոնիայի սայթաքելուն, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ ավելի հասուն եւ կայուն խաղի:
Top-News.am


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...