Ինչպես է պետք սիրել կնոջը
Մարտի 8: շատերը շտապում են նվեր գնել կնոջ, ընկերուհու, կուրսընկերուհու համար: Ոմանք նվերը գնում են՝ մտքում հայհոյելով այս տոնը հորինողներին:
Կանայք էլ սպասում են նվերների: Բոլորը կամ գրեթե բոլորը ընդունում են, որ կինը տարվա մեջ ընդամենը մեկ տոն ունի: Ընդունում են եւ այդպես ապրում, իսկ տղամարդիկ կամ նրանց որոշ մասը կարծում են, թե կնոջը հարգում եւ սիրում են, եթե նրանց համար մարտի 8-ին նվեր են գնում:
Իրականում այդ նվերը արժեզրկվում, հավասարվում է կեղտի, եթե դուք ընտրակաշառք եք բաժանում կամ ընտրակաշառք վերցնում: Դուք ընտրակաշառք վերցնելով գետնովն եք տալիս ոչ միայն ձեր, այլեւ ձեր կնոջ, ձեր ընտանիքի պատիվը:
Եթե դուք ցանկանում եք իմանալ, թե ինչպես պետք է սիրել կնոջը, ապա նախ եւ առաջ ապրեք արժանապատիվ կյանքով, որ ձեր կինն էլ իրեն ստորացված չզգա: Երբ դուք ձեր ձայնը ծախում եք օրական հինգ կամ տասը դրամով, ապա դուք ոչ միայն քրեորեն պատժելի արարք եք թույլ տալիս, այլ նաեւ անպատվում եք ձեր ընտանիքը:
Ոչ մի կնոջ համար հաճելի չէ տեսնել, որ մեկ այլ տղամարդ ինչ որ գումարով իր ամուսնուն թելադրում է, թե ինչպես պետք է քվեարկել եւ ապրել առաջիկա հինգ տարիներին:
Սթափվեք գժուկներ:
Աննա Բաղդասարյան


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...