Շախմատի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները կրկին հաղթեցին
Բաթումում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ղազախստանի թիմի հետ: Արշակ Պետրոսյանի ղեկավարած թիմին հաղթանակ բերեց առաջատար Լեւոն Արոնյանի հաղթանակը, որն առաջին տուրին չէր մասնակցել: Հայկական շախմատի առաջատարը սպիտակներով պարտության մատնեց Ռինատ Ջումաբաեւին:
Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը պարտիաներն ավարտեցին ոչ ոքի:
Հայաստանի հավաքականը տարավ երկրորդ հաղթանակը եւ առաջատարների թվում է:
Երկրորդ հաղթանակն է տարել նաեւ կանանց Հայաստանի հավաքականը, որը 3:1 հաշվով պարտության է մատնել Ավստրիայի թիմին: Հաղթանակ են տարել Աննա Սարգսյանն ու Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը խաղացել են ոչ ոքի:
Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր:

















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում