Դևիդ Բեքհեմը Զինեդին Զիդանին հրավիրում է իր թիմ
Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը «Ինտեր Մայամի» ակումբը գլխավորելու վերաբերյալ նախնական բանակցություններ է վարել Զինեդին Զիդանի հետ:
«The Mirror»-ը հաղորդում է, որ «Ինտեր Մայամիի» սեփականատեր Բեքհեմը շատ է ցանկանում թիմի ղեկին տեսնել ֆրանսիացի մասնագետին, ով Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո դեռևս աշխատանք չունի: Զիդանի պատասխանը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնությունում հանդես է գալու 2020 թվականից: Թիմը խաղալու է քաղաքի կենտրոնում գտնվող մարզադաշտում, որը տեղավորելու է 25 հազար հանդիսական: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, մարզադաշտի կառուցումը կարժենա 200 միլիոն դոլար:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն, Դևիդ Բեքհեմը ցանկանում է իր թիմ հրավիրել նաև «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին:

















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում