«Ռեալը» հաղթեց, իսկ «Յուվենտուսը» հաղթեց տասը հոգով
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում կայացան նաեւ E-ից H խմբերում ընդգրկված թիմերի հանդիպումները:
E խումբ
«Այաքսը» խոշոր՝ 3:0 հաշվով հաղթեց հունական ԱԷԿ-ին, իսկ «Բենֆիկան» Լիսաբոնում 2:0 հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային»:
F խումբ
Դոնեցկի «Շախտյորը» Խարկովում դրամատիկ խաղում 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Հեֆենհայմի» հետ, իսկ «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 2:1 հաշվով անակնկալ պարտություն կրեց ֆրանսիական «Լիոնից»:
G խումբ
Մադրիդի «Ռեալը» մեծ առավելություն ուներ «Ռոմայի» նկատմամբ եւ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ: Գոլերը խփեցին Իսկոն, Բեյլը եւ Դիասը: Պլզենի «Վիկտորիան» առաջին խաղակեսից հետո 2:0 հաշվով հաղթում էր ԲԿՄԱ-ին, բայց խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
H խումբ
«Վալենսիան» Իսպանիայում 2:0 հաշվով պարտվեց «Յուվենտուսից», թեեւ 29-րդ րոպեից հյուրերը խաղում էին տասը հոգով. հեռացվել էր Ռոնալդուն: «Յանգ Բոյզն» էլ կրկին սեփական դաշտում 3:0 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Top-News.am

















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում