ՀՀԿ-ն Գյումրիում քարոզ է անում միայն նեղ «կռուգի» համար
Գյումրիում ՀՀԿ-ական թեկնածուները մարտի 5-ից սկսած քարոզ են անում, նախընտրական խոստումներ տալիս, բայց միայն իրենց «կռուգի» շրջանակներում:
Այսինքն, հանրապետականի Գյումրու թեկնածուները ընտրողների հետ հանդիպում են առայժմ միայն իրենց «տարածքներում», որտեղ թաղային մակարդակով հեղինակություն են համարվում:
Հետաքրքրականն այն է, որ հանդիպումներից առաջ հասարակությանը նախապես չեն տեղեկացնում, ինչպես սովորաբար եղել է: Ասում են նրանց՝ ում պետք է: Այսինքն, ցանկանում են հանդիպումներում տեսնել այն քաղաքացիներին, ովքեր ակտիվ ծափահարում են եւ գոռում. «Դու՛ մեր թագավորն ես»:
Հանրապետականները այս տարբերակը պատահական չեն ընտրել՝ սկզբի համար: Նրանք լավ են գիտակցում, որ, մասնավորապես Գյումրիում, խնդիրներ կան, որոնք նույն ՀՀԿ-ն 10 տարի առաջ է խոստացել լուծել: Իշխանական թեւի թեկնածուներին ձեռնտու չէ նաեւ, որ հանդիպման ժամանակ լինեն այն քաղաքացիները, ովքեր խնդրահարույց հարցեր կբարձրաձայնեն:
Քարոզարշավը նոր է մեկնարկել, բայց հանրապետականների որդեգրած այս խուսափողական պահվածքը գյումրեցուն մտածելու տեղիք է տալիս: Գյումրեցի ընտրողը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ են թեկնածուները գաղտնի հանդիպումներ իրականացնում:
Գյումրեցի տարեցներից մեկը՝ 75-ամյա Արամայիս Մնացականյանը, ով այդպես էլ չկարողացավ հաշվել, թե տարբեր ընտրությունների ժամանակ քանի խոստում է լսել ու իրականացված չի տեսել, մեզ հետ զրույցում ասաց. «Իրենք ում հետ կուզեն կհանդիպեն: Արդեն գիտեն՝ ում են ինչ տվել, ինչքան են տվել եւ ինչ են ստանալու: Էլ անծանոթներին չեն ուզում տեսնել, գիտեն որ չենք հավատում: Իրանք իրանցով կենեն, կպրծնին»։
Այն, որ հանրապետականի թեկնածուն չի նախընտրում հանդիպել անծանոթ ընտրողի հետ, տեսանելի է դառնում նաեւ հեռուստաեթերից: Մասնավորապես, Գյումրիում հեռարձակվող հեռուստաընկերություններում նրանց կողմից պատվիրված հաղորդումներում տեսնում ենք, որ ամեն անգամ հանդիպմանը ներկա են գրեթե նույն մարդիկ եւ նստած են առաջին շարքերում: Պարզ է, որ եթե այսօր իշխանության ներկայացուցիչը ասելիք չունի, ընտրվելուց հետո նաեւ անելիք չի ունենալու:
Դավիթ Գասպարյան


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...