Վրաստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի 39 մարդ
Սեպտեմբերի 8-ին Վրաստանում լրանում Է երկրի նախագահի թեկնածու գրանցվելու համար նախաձեռնող խմբերից ու կուսակցություններից Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումների ներկայացման ժամկետը:
Ներկայում մրցարշավին մասնակցելու ցանկության մասին ԿԸՀ-ին իրազեկել Է 39 մարդ, որոնցից քսանն առաջադրվել են նախաձեռնող խմբերի, իսկ 19-ը՝ քաղաքական կուսակցությունների կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: Թեկնածուների աջակցման ստորագրություններն անհրաժեշտ Է ԿԸՀ-ին հանձնել ընտրությունների օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ: Ընդամենը պետք Է հավաքվի առնվազն 23 հազար 923 ստորագրություն (ընտրողների ընդհանուր թվի 0,75 տոկոսը):
Դրանց ստուգումից հետո ԿԸՀ-ն քվեարկության օրվանից առնվազն 30 օր առաջ նախագահի թեկնածուներ Է գրանցում այն անձանց, որոնց փաստաթղթերն ու աջակցության ստորագրությունները համապատասխանում են օրենքի պահանջներին: Առայժմ միայն 4 թեկնածուներ են գրանցում անցել: Նրանց թվում են՝ Շալվա Նաթելաշվիլին (Վրաստանի լեյբորիստական կուսակցություն) եւ Դավիթ Բաքրաձեն («Եվրոպական Վրաստան-Շարժում հանուն ազատության»):

















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը