Վարդան Մինասյան. «Ցանկացած սայթաքում կարող է ճակատագրական լինել»
Սեպտեմբերի 6-ին կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի ընտրական փուլի Հայաստան – Լիխտենշտեյն հանդիպումից մեկ օր առաջ երկու հավաքականները նախախաղային մարզում անցկացրին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ թիմերի գլխավոր մարզիչները կիսվեցին առաջիկա մրցակցության մասին:
Վարդան Մինասյան (Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ). «Ես արդեն ասել եմ, որ մեզ սպասվում են վեց փոքր եզրափակիչներ եւ ստրատեգիական առումով շատ կարեւոր է այդ բոլոր խաղերում հաղթենք: Ցանկացած սայթաքում կարող է ճակատագրական լինել: Լիխտեյնշտեյնի հավաքականին լավ ուսումնասիրել ենք, գիտենք նրա թույլ եւ ուժեղ կողմերը: Հիմա չեմ ասի, որպեսզի դա արագ չտարածվի համացանցով: Կփորձենք սահմանափակել մրցակցի ուժեղ կողմերը, օգտագործել՝ թույլ կողմերը»:
Ռենե Պաուրիչ (Լիխտեյնշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ). «Մենք մանրամասն վերլուծել ենք Հայաստանի հավաքականի խաղը: Այն ունի լավ հարձակման գիծ: Բացի Հենրիխ Մխիթարյանից, ըստ իս, շատ վտանգավոր խաղացող է նաեւ Իվան Յագանը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, մենք հիմնականում կպաշտպանվենք, բայց միաժամանակ կփորձենք պաշտպանությունից արագ անցնել հակագրոհների»:

















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում