Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել

ՀՀԿ-ի երգը, արտագաղթն ու բազմապատկված արտաքին պարտքը

Երեկ պաշտոնապես մեկնարկեց ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզչության շրջանը: Այն տեւելու է մինչեւ մարտի 30-ը: Ապրիլի 1-ը լռության օր է, իսկ երկուսը՝ ընտրության: Քարոզարշավի առաջին օրը մեծ ակտիվություն ցուցաբերեց կառավարող Հանրապետական կուսակցությունը: «Անվտանգություն եւ առաջընթաց» բառերը որպես կարգախոս ընտրած Սերժ Սարգսյանը՝ քարոզչությունը սկսեց «Փոխենք աշխարհը» ռեգգի երգով: Տեսահոլովակում երգում է հայտնի եւ հեղինակային «Ռեինկարնացիա» ռեգգի ոճում հանդես եկող խումբը, նվագում՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Մի կողմ թողնենք խումբը քաղաքականացնելու մասին ֆեյսբուքյան մեկնաբանությունները, վարչապետի փոքր-ինչ հեղինակության օգտագործումը եւ տեսահոլովակում նկարահանված այլ աստղերի քաղաքական ենթատեքստ ունեցող ներկայությունը:
Սերժ Սարգսյանը 9 տարի շարունակ բռնազավթել է ՀՀ նախագահի պաշտոնը՝ չհաշված վարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները զբաղեցրած տարիները: Փորձենք հասկանալ, թե ի՞նչ փոխվեց մեր կյանքում, տնտեսությունում այդ տարիների ընթացքում: Այժմ նրա ծրագրած ազգանպաստ ո՞ր փոփոխությունն է անավարտ մնացել, որ Սարգսյանը ցանկանում է կրկին ղեկավարել երկիրը:
Սերժ Սարգսյանի նկարահանած չորս րոպե տեւողություն ունեցող «կլիպը» հակասում է նրա վարած քաղաքականությանը: Տեսահոլովակը սկսվում է հայտնի շախմատիստ Լեւոն Արոնյանի կադրով, ում ձեռքին ամսագիր է՝ շապիկին Հենրիխ Մխիթարյանը: Նշյալ կադրերին զուգահեռ հնչում են հետեւյալ խոսքերը.«Չհեռանաք, երբեք»։ Հարց է առաջանում, թե Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին մեր երկրից քանի հազար մարդ է հեռացել:
Այս 9 տարիների ընթացքում, ինչ նախագահ է ընտրվում, իսկ հետո վերընտրվում Սերժ Սարգսյանը, Հայաստանը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, լքել են հազարավոր քաղաքացիներ: 2008 թվականից մինչ 2016 թվականը Հայաստանից հեռացել է 355 հազար մարդ:
Նվազել է երկրի մշտական բնակչության թիվը, աճել է՝ երկրի պետական պարտքի թիվը: 2008 թվականի պետական պարտքը բազմպատկվել է՝ հասնելով 6 միլիարդ դոլարի: 20 տոկոս աղքատություն ունեցող երկիրը, նույն ժամանակացույցով, այժմ 30 տոկոսն ունի: Միայն Գյումրու աղքատությունը 46 տոկոս է:
Սա Սերժ Սարգսյանի 2008 թվականի «Առաջ Հայաստանն» է, որը հիմա վերաձեւակերպվել է «Անվտանգություն եւ առաջընթաց»-ի: Այս կարգախոսներին զուգահեռ վստահորեն կարող ենք նշել, որ 2008 թվականից առ այսօր Հայաստանը կես քայլով անգամ առաջ չի գնացել: Ներկայում անվտանգություն խոստացող սարգսյանական ռեժիմը մոռանում է, որ նա չի կարողանում ապահովել երկրի արտաքին եւ ներքին անվտանգությունը: Բավարար է հիշել սահմանին կատարվողը, իսկ ներսում՝այլազգիների ոճրագործությունները հայերի նկատմամբ:
Մնում է հուսալ եւ հավատալ, որ ապրիլի 2-ին արժանապատվությունը առավել վեր կդասվի եւ բարեկեցիկ երկրում ապրել ցանկացող հայը չի քվեարկի Սերժ Սարգսյանի եւ նրա ռեժիմի օգտին:


Դավիթ Գասպարյան

Top-News.am